Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի ընդլայնված նիստում

30.12.2015

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015 թվականի վերջին նիստը: Այն ընդլայնված կազմով էր. ներկա էին նաև մարզի դպրոցների և բուժհաստատությունների տնօրենները: Օրակարգի առաջին հարցով հանդես եկավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ համառոտ ներկայացնելով 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, մեկնարկած ծրագրերը, առաջիկա անելիքները: Մարզպետն ընդգծեց, որ բացի նախանշված և ծրագրված աշխատանքները, տարվա ընթացքում անակնկալ խնդիրներ են առաջացրել նաև բնական աղետները՝ քամին, կարկտահարությունը, ինչպես նաև համայնքների սահմանամերձ լինելու հանգամանքը: Տեղեկացրեց, որ հնարավորինս ՀՀ պետբյուջեից փոխհատուցվել են տուժած տնտեսությունների վնասները: Հովիկ Աբովյանը նշեց, որ 2015 թվականը բավականին բարեհաջող է եղել գյուղատնտեսության համար: Համախառն բերքի աճ է արձանագրվել բոլոր մշակաբույսերի գծով: Որպես ձեռքբերում արձանագրվել է նաև հակակարկտային 10 կայանների տեղադրումը, ինչի շնորհիվ կարկուտից ապահովագրվել է 1000 հա հողատարածք Նոյեմբերյանի տարածաշրջանում: Գալիք տարիներին շարունակվելու է նման կայանների տեղադրումը նաև մարզի մյուս տարածքներում: 17 համայնք Տավուշի մարզից ընդգրկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Արոտների կառավարում,, ծրագրի մեջ: 2 մլրդ. գումարի սահմանում գազաֆիկացման և ոռոգման ջրի խնդիր է լուծվել մարզի 8 համայնքում, որոնց համաֆինանսավորումները նույնպես վճարվել են ՀՀ պետբյուջեից, քանի որ համայնքները դրա հնարավորությունը չունեին:
Մարզպետ Հովիկ Աբովյանը անդրադարձավ նաև մարզի այլ ոլորտների աշխատանքին, նշեց հիմնական անելիքները, որոնք կլինեն առաջնային 2016 թվականի համար:
 Անդրադառնալով 2015-ին կատարած աշխատանքներին` համայնքների ղեկավարները, մասնավորապես Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, շնորհակալություն հայտնեցին մարզպետ Հովիկ Աբովյանին, մարզպետարանի աշխատակազմին համագործակցված աշխատանքի համար:
 Օրակարգի 2-րդ հարցով մարզխորհուրդը քննարկեց համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը: Հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը:
 Նիստի ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց ներկաներին գալիք Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթեց, որպեսզի 2016 թվականը խաղաղության տարի լինի և իրականություն դառնան բոլորի նպատակները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59