Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզպետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա մարզին հատկացվել է շուկայականից անհամեմատ ցածր գնով 400 հազար լիտր դիզվառելիք ` 1 լիտրը 280 դրամ, ինչպես նաև 420 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկի գինը 6000 դրամ, 5-ական տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկի գինը 7000 դրամ, 15 տոննա գարնանացան գարու սերմացու` 1 կիլոգրամը 130 դրամ և 2 տոննա առվույտի...

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 17.03.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբեռլեյը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Բրիֆինգը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային...

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները 15.03.2016
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: Շրջաբերականում մասնավորապես նշվում է, որ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար ամսին, ՀՀ առողջապահության նախարարության...

ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Այրումի քաղաքապետարանի, հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Այրում քաղաքի մշակույթի տանը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հաշմանդամություն, աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխություն թեմաներով միջդպրոցական մրցույթին ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի...

Մարտի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում: Այնուհետև ՏԿԶ նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները,...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ/ և համայնքների ֆինանսիստների միության նախաձեռնությամբ Երևանի ,,Անի Պլազա,, հյուրանոցում անցկացվեց երկօրյա սեմինար, որին մասնակցում էին ներկայացուցիչներ հանրապետության բոլոր մարզպետարաններից: Բազմաբնակավայր համայնքում ,,Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանության,, կիրառման ուղեցույցի ուսուցման սեմինարին Տավուշի մարզպետարանից մասնակցեցին ՏԻ և...