Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք անկախությունը կերտած նահատակների հիշատակին

21.09.2016

  Սեպտեմբերի 21-ի տոնական օրը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով՝ մարզպետարանի մոտից երթով դեպի Հայոց ազատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիր: Երթի առաջին շարքում մարզի ղեկավարությունն էր՝ մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ: Երթին մասնակցում էին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, պետական այրեր, զինվորականներ, մտավորականներ ու վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ: Ազատամարտիկների հրապարակում հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին առաջինը ծաղկեպսակ դրեցին մարզպետ Հովիկ Աբովյանն ու Մանվել Բադալյանը: Կարճ ժամանակ անց հուշարձանը ծածկվեց բյուրավոր ծաղիկներով: Արարողությանը առանձնակի հանդիսավորություն ու տոնական տրամադրություն էին հաղորդում զինվորական նվագախմբի խրոխտ կատարումները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26