Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,,.    քննարկվում են գործնական ծրագրեր

,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,,. քննարկվում են գործնական ծրագրեր 16.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քննարկվեցին համայնքների կողմից այն ծրագրերի առաջարկները, որոնք պետք է իրականացվեն ,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,, ծրագրի շրջանակներում: Արդեն 10-րդ ամիսն է ,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,, ծրագիրը, որը ֆինանսավորվում է բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպության կողմից, իրականացվում է Տավուշի մարզում: Ծրագրի առաջին հատվածը հիմնականում նվիրված է եղել կրթությանը և շահերի պաշտպանությանը, իսկ երկրորդ մասում նախատեսված է իրականացնել...

Հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքն ընդունեց Համահայկական խաղերի ջահը

Հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքն ընդունեց Համահայկական խաղերի ջահը 15.06.2015

Հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքն ընդունեց Համահայկական խաղերի ջահը: Սա այն ջահն էր, որ վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել Քարավաճառում, Վարդենիսում, ապա՝ Բերդում: Համահայկական խաղերի ջահի ընդուման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամ Հարություն Յավրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հարություն...

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ 15.06.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Քննարկման հիմնական թեման համայնքներում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի /ԻՖԱԴ/ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի քննարկումն էր, մասնավորապես այդ գործընթացում համայնքների կողմից ստանձնած պարտավորությունների ճիշտ և ժամանակին կատրաման հարցը: Մարզպետը կարևորեց...

Կարկուտ է տեղացել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում. վնասի չափերը ճշտվում են

Կարկուտ է տեղացել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում. վնասի չափերը ճշտվում են 12.06.2015

Հունիսի 11-ին, երեկոյան ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Արճիս, Այրում, Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական, Բերդավան, Կողբ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել: Հատկապես այն եղել է երկարատև և խոշոր Արճիս, Լճկաձոր ու Այրում գյուղերում: Հունիսի 12-ի առավոտյան ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և որի կազմում ընդգրկված են մարզպետի օգնական Հարություն Ղուլիջանյանը, գյուղատնտեսության և...

Տեղեկատվություն մարզում հաշվառված աշխատանք փնտրողների և գործազուրկների վերաբերյալ 12.06.2015

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 5376 աշխատանք փնտրող անձ, որից 1804-ը՝ Իջևանում, 1966-ը՝ Դիլիջանում, 806-ը՝ Բերդում և 800-ը՝ Նոյեմբերյանում: Զբաղվածության կենտրոնների...

  Տեղեկատվություն մարզի բժշկական կենտրոններում ծնված երեխաների մասին

Տեղեկատվություն մարզի բժշկական կենտրոններում ծնված երեխաների մասին 12.06.2015

2015 թվականի մայիս ամսին Տավուշի մարզի բժշկական կենտրոններում ծնվել են 75 երեխաներ: Նորածինների մայրիկներից 67-ը Տավուշի մարզի բնակիչներ են, իսկ 8-ը՝ այլ մարզերի: 18 մայրիկ երեխաներին լույս աշխարհ են բերել կեսարյան հատման միջոցով:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27