Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջրի փոքրիկները հիանալի նվեր ստացան  համագյուղացի բարերարներից

Աչաջրի փոքրիկները հիանալի նվեր ստացան համագյուղացի բարերարներից 06.08.2015

   Հուլիսի 5-ին Աչաջրում տեղի ունեցավ գյուղի մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացումը, որը վերանորոգվել է համագյուղացիներ Խաչատուր և Վաչիկ Քոքոբելյան եղբայրների, Ռուսաստանի Դաշնությունում ապրող գործարարներ Արմեն Աղինյանի և Ալեքսեյ Ղալթախչյանի տրամադրած միջոցներով: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, բազմաթիվ աչաջրեցիներ, ծնողներ ու հյուրեր: Բարեգործների ուժերով վերանորոգվել է գյուղի...

Սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան  նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ

Սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ 05.08.2015

<<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի և նրա <<Տավուշ>> մասնաճյուղի նախաձեռնությամբ այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց սեմինար-խորհրդակցություն 15-16 տարեկան նախազորակոչիկների պատվաստումների վերաբերյալ: Մասնակցում էին <<Տավուշ>> մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը, տնօրենի խորհրդական Գայանե Մարտիրոսյանը, Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանների բուժհիմնարկների տնօրենները, պատվաստում կատարող բժիշկները և նրանց...

ՕԳՈՍՏՈՍԻ 4-21-Ը ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԸ ԳՏՆՎԵԼՈՒ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ 04.08.2015

2015 թվականի օգոստոսի 4-21-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:  

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 31.07.2015

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի պետական ծառայության տրամադրած տեղեկագրի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 1-5-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել...

 Համահայկական խաղերի բացմանը կմասնակցեն նաև  Տավուշի մարզի պատվիրակությունները

Համահայկական խաղերի բացմանը կմասնակցեն նաև Տավուշի մարզի պատվիրակությունները 31.07.2015

2015 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում կմեկնարկեն 6-րդ համահայկական խաղերը, որոնք կտևեն մինչև օգոստոսի 12-ը: Այս տարվա խաղերը հատկապես կարևորվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: Մրցումներն անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ 2015-ի խաղերին կմասնակցի ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի հետ համեմատած այս խաղերն աննախադեպ են թե մարզիկների և թե մարզաձևերի քանակով:...

Օգնություն ,,Ամքորից,,

Օգնություն ,,Ամքորից,, 29.07.2015

  Ամերիկյան ,,Ամքոր,, բարեգործական կազմակերպությունը, համագործակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, իրականացրեց սննդօգնության ծրագիր Տավուշի մարզի 24 սահմանամերձ համայնքների անչափահաս երեխաներ ունեցող 200 անապահով ընտանիքների համար: Հուլիսի 28-ին նախարարության ներկայացուցիչը Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցների աջակցությամբ բարեգործական օգնությունը հասցեատերերին բաշխեց Իջևանի և Բերդի տարածաշրջաններում: Իջևանի տարածաշրջանից օգնություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18