Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում ընթացքի մեջ են արտհնձի ու խոտհնձի աշխատանքները

Տավուշի մարզում ընթացքի մեջ են արտհնձի ու խոտհնձի աշխատանքները 10.07.2015

Տավուշի մարզում սկսվել և ընթացքի մեջ են արտհնձի աշխատանքները: Մարզն ունի 7373 հա հացահատիկի ցանքատարածություններ, որից 5684 հա աշնանացան ցորեն, 1305,5 հա աշնանացան գարի, 369 հա գարնանացան գարի և 15 հա հաճար: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի տեղեկացմամբ 7373 հա ցանքատարածություններից այսօրվա դրությամբ հնձվել է շուրջ 1035 հեկտարը, որից մոտ 600 հեկտարը աշնանացան գարի, 435 հեկտարը՝ աշնանացան ցորեն: Ընդհանուր առմամբ տարին բարենպաստ է...

 Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 09.07.2015

 Հուլիսի 8-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն առաջինը եղավ Իջևանի հիվանդանոցում, որտեղ այցելեց այստեղ ստեղծված Հայկական ակնաբուժության նախագծի /ՀԱՆ/ ակնային տարածաշրջանային կենտրոն: Նախարարի հետ ակնային տարածաշրջանային կենտրոն այցելեցին նաև ՀԱՆ-ի ղեկավարությունը, ԱՄՆ-ից ակնաբուժության ոլորտի անվանի փորձագետներ, ՀԱՆ-ի բարերարներ, հյուրեր: Նախարարը ծանոթացավ <<Հայկ Ջ. Բոյաջյանի...

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում 09.07.2015

Այսօր՝ հուլիսի 9-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 33 քաղաքացի, որոնցից 13-ը Իջևան քաղաքից էին, մնացած 20-ը՝ տարածաշրջանի Թեղուտ, Ազատամուտ, Հովք, Աչաջուր, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Վազաշեն և Գետահովիտ գյուղական համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմած 20 քաղաքացիների դիմումներին հենց տեղում տրվեց դրական պատասխան: Հինգ...

Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը

Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը 08.07.2015

Հուլիսի 8-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար 20-օրյա հանգստի մեկնեց՝ ՀՀ կառավարության <<Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում>> ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը: Երեխաներին ճամբար ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ծնողներ ու հարազատներ: Այս անգամ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ 07.07.2015

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝ ա) ընդունվել են ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և...

 Մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային շրջայցը Իջևանի բժշկական կենտրոնում

Մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային շրջայցը Իջևանի բժշկական կենտրոնում 07.07.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային շրջայց ունեցավ Իջևանի բժշկական կենտրոնում: Առողջապահական հաստատության հենց ընդունարանում մարզպետն առաջինը հանդիպեց ու զրուցեց իրենց ուսումնական պրակտիկան այստեղ անցկացնող ուսանողների հետ, ովքեր ուսանում են Հերացու անվան բժշկական համալսարանում, հետաքրքրվեց նրանց ծրագրերով: Այնուհետև կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի, բաժանմունքների վարիչների և ավագ բուժքրոջ ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ պայմաններին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18