Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2016

Սիրելի տավուշցիներ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանրաքվեի միջոցով հաստատեց իր վաղեմի երազանքը՝ Անկախությունը: 25 տարին պատմության համար թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այն միաժամանակ հասակ առած մի ողջ սերնդի` արդեն անկախության սերնդի կյանք է, սերունդ, որ ծնվել ու մեծացել է ազատ ու անկախ երկրում: Անկախությունը գերագույն արժեք է ցանկացած ժողովրդի, իսկ առավել ևս` հայ ժողովրդի համար, ով դարերով ապրել է անազատ ու ճնշված, իսկ այսօր իր ճակատագրի տերն է: Հազարամյակների պատմություն ունեցող ողջ հայ ժողովուրդը այսօր անկախության իր 25-ամյա հոբելյանը տոնում է որպես կայացած պետության քաղաքացի, պետություն, որ ունի իր պետական սահմանը, դրոշը, հիմնը, զինանշանը: Այս տարիների ընթացքում մենք Ձեզ հետ շատ խոչընդոտներ ենք պատվով հաղթահարել, ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, բայց դեռ շատ անելիքներ էլ առջևում են: Համոզված եմ, որ հաստատակամորեն անցնելու ենք մեր ընտրած ճանապարհով: Մեկ անգամ ևս շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, ժողովրդին՝ ստեղծագործ աշխատանք և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05