Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը 19.06.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2015 թվականին ամառային ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ: Երեխաների ամառային հանգիստը կիրականացվի երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Հունիսի 19-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, դպրոցականների 80 հոգանոց առաջին խումբը մեկնեց Հանքավանի...

Քննարկվեցին ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և մոտեցումները

Քննարկվեցին ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և մոտեցումները 19.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ոնեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին կազմակերպության կողմից իրականացվող <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>> ծրագրին վերաբերող հարցեր: Ներկայացվեցին ծրագրի նպատակները, իրականացման փուլերը և մոտեցումները: Ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը նշեց, որ ծրագիրն...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի  Հայաստանի մասնաճյուղի աշխատանքային թիմին

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի աշխատանքային թիմին 18.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ Հայաստանի մասնաճյուղի աշխատանքային թիմին՝ կազմակերպության տնօրեն Բագրատ Սարգսյանի գլխավորությամբ: Թիմի կազմում էին ՀՕՖ-ի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը, կրթական և գիտական ծրագրերի համակարգող Էդուարդ Հակոբյանը, Բերդի գրասենյակի տնօրեն Լուսինե Գրիգորյանը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ...

Այս տարի ճամբարներում կհանգստանան Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ 17.06.2015

Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր Հանքավանի <<Լուսաբաց>>, <<Հասմիկ>>, <<Արագած>>, <<Հեքիաթային կիրճ>> և Ծաղկաձորի <<Աղբյուր>> ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են հանդիսանում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ...

Մեկնարկել է Սահմանից Սահման քայլարշավը 16.06.2015

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների նախաձեռնությամբ հունիսի 14-ից հանրապետությունում մեկնարկել է Սահմանից Սահման քայլարշավը, որը կավարտվի հուլիսի 4-ին: Նշենք, որ քայլարշավը կազմակերպվում է սկսած 2010 թվականից և նպատակ ունի բարձրացնել երեխաների և նրանց ծնողների իրազեկվածությունը բնապահպանական և առողջապահական հարցերի վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում Խաղաղության կորպուսի 6-7 հոգանոց թիմերը կքայլեն Հայաստանի տարածքով. մի խումբը կքայլի հյուսիսից՝ հայ-վրացական սահմանից, մյուս խումբը...

Խորհրդակցություն մարզպետարանում

Խորհրդակցություն մարզպետարանում 16.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀԲ ՍՊՎԾ-ի աշխատանքային խումբը՝ համակարգող-ղեկավար Արտակ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի և Իջևանի քաղաքապետեր Արմեն Սանթրոսյանն ու Վարդան Ղալումյանը: Քննարկվում էին մարզի տարածաշրջաններում ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման, դրանց պայմաններին բավարարող համապատասխան տարածքների տրամադրման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27