Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կալչիյանները շարունակում են իրենց բարեգործությունը Տավուշի մարզում

Կալչիյանները շարունակում են իրենց բարեգործությունը Տավուշի մարզում 24.08.2015

Կալչիյան ընտանիքի անդամները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում. օրեր առաջ նրանց ֆինանսավորմամբ բացվեց Խաչարձանի հիմնանորոգված դպրոցը, իսկ նախօրեին Կալչիյանները Իջևանի պոլիկլինիկայում էին, որտեղ նույնպես նրանց տրամադրած միջոցներով որոշակի բարելավման աշխատանքներ են կատարվել: Ֆայդեք Արմենիա հիմնադրամի և Կալչիյան ընտանիքի համատեղ օժանդակությամբ պոլիկլինիկայում վերանորոգվել են լաբորատորիան և վիրաբույժի կաբինետն ու վիրակապարանները: Կալչիյան ընտանիքին մեծ ջերմությամբ...

Նոր համակարգչային դասարան  Իջևանի թիվ1 դպրոցում

Նոր համակարգչային դասարան Իջևանի թիվ1 դպրոցում 21.08.2015

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն այցելեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց ծանոթանալու համակարգչային դասարանի կահավորման և համապատասխան սարքավորումներով հագեցման աշխատանքների ընթացքին: Մեկ ամիս առաջ լինելով հարազատ կրթօջախում, թիվ 1 դպրոցի 1979-1980 ուս. տարվա շրջանավարտ, այժմ մոսկվաբնակ գործարար Հակոբ Աշոտի Հովսեփյանը խոստացել էր օգնել դպրոցին՝ կահավորելու նոր համակարգչային դասարանը: Այժմ դասարանն արդեն լիովին պատրաստ է ծառայելու աշակերտների ուսումնառության համար:...

Հաղթել են մրցույթում

Հաղթել են մրցույթում 21.08.2015

Օգոստոսի 20-ին Տավուշի մարզպետարանում կայացել են մրցույթներ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի 3 թափուր պաշտոնների համար: Յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար դիմել են մեկական թեկնածու, ովքեր արդեն ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատում էին ժամանակավոր թափուր պաշտոններում: Հաղթահարելով մրցույթի երկու՝ գրավոր և բանավոր փուլերը և հավաքելով համապատասխան անցողիկ միավորներ, 3 թեկնածուներն էլ հանձնաժողովների կողմից ճանաչվել են հաղթող:

Մարզային  հուշամրցաշար Աչաջուր համայնքում

Մարզային հուշամրցաշար Աչաջուր համայնքում 20.08.2015

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում արդեն ավանդույթ է դարձել ամենամյա ֆուտբոլային հուշամրցաշարը՝ նվիրված մարզի կյանքից հեռացած ֆուտբոլիստների հիշատակին: Այս տարի էլ Աչաջրի գյուղապետարանի, ,,Նիկարմ,, և Վաչիկ Տիգրանի Ղալթախչյանի անվան ֆուտբոլային ակումբների նախաձեռնությամբ և համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի աջակցությամբ, այն մեկնարկել է օգոստոսի 18-ին և կեզրափակվի այսօր՝ օգոստոսի 20-ին: Հուշամրցաշարի մեկնարկի առթիվ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ համայնքի Վաչիկ Ղալթախչյանի անվան...

 Քննարկվեցին  ներառական կրթության առանձնահատկությունները

Քննարկվեցին ներառական կրթության առանձնահատկությունները 19.08.2015

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում հանդիպում ունեցավ «Առաքելություն արևելք» մարդասիրական կազմակերպության տնօրեն Կիմ Հարցների հետ: Ներկա էին նաև նույն կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, դոնոր կազմակերպության ներկայացուցիչ Սվենյա Լեմկեն, ծրագրերի ղեկավար Աննա Ավետիսյանը , ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ,,Հույսի կամուրջի,, այլ...

Մրցապայքարի մեջ էին վետերան-շախմատիստները

Մրցապայքարի մեջ էին վետերան-շախմատիստները 19.08.2015

  ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ օգոստոսի 19-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի՝ 50-ից բարձր տարիքի վետերան-շախմատիստների թիմերի արագ շախմատի գավաթի խաղարկությունը: Մինչ մարզային փուլի անցկացումը անց է կացվել քաղաքային փուլը, որտեղ հաղթած թիմերն էլ դուրս են եկել մարզային փուլ: Մարզային փուլում մրցապայքարի մեջ էին մտել մարզի 4 քաղաքները ներկայացնող թիմերը՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Այդպիսով խաղարկությանը մասնակցեց 16...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57