Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգենտինահայ բարերարները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում

24.09.2016

Արգենտինահայ բարերարները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում: Նրանք դարձել են նաև Իջևանի պոլիկլինիկայի լավագույն բարեկամները, որտեղ նրանց տրամադրած միջոցներով  բարելավման որոշակի աշխատանքներ են կատարվել: Բարեգործությունների հիմքը դրել է Կալչիյան ընտանիքը, այնուհետև նրանք ներգրավել են նաև իրենց ընկերներին: Ֆայդեք Արմենիա հիմնադրամի և Կալչիյան ընտանիքի համատեղ օժանդակությամբ պոլիկլինիկայում վերանորոգվել են լաբորատորիան և վիրաբույժի կաբինետն ու վիրակապարանները: Դրանք շահագործման են հանձնվել դեռևս անցյալ տարի: Հետևելով իրենց ընկերների օրինակին, Պետրոս և Աննա Գազազյանները Ֆայդեք Արմենիա հիմնադրամի միջոցով այս անգամ ֆինանսավորել են ֆիզիոթերապևտիկ և ակնաբուժական կաբինետների հիմնանորոգման աշխատանքները: Արգենտինահայ բարերարներըսեպտեմբերի 24-ին արդեն այցելել էին՝ տեսնելու կատարված աշխատանքը: Իջևանի պոլիկլինիկայում նրանց ընդունեցին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը, պոլիկլինիկայի  տնօրեն Գրիգոր Նազինյանը: Նրանք աշխատակազմի, նաև բնակչության անունից շնորհակալություն հայտնեցին աջակցության համար՝ շեշտելով, որ պայմանների բարելավումը խիստ նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը: Տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը նույնպես ողջունեց բարերարներին` ընդգծելով, որ հերոսություն է ժամանակի ու տարածության նման հեռավորության պարագայում հայրենիքի հոգսերով ապրելն ու դրանց լուծմանը մասնակցություն ունենալը: Ֆիզիոթերապևտիկ և ակնաբուժական կաբինետների մոտ տեղադրվել էր և հանդիսավորությամբ բացվեց ցուցանակ, որը տեղեկացնում է, որ երկու բաժանմունքներն էլ վերանորոգվել են Աննա և Պետրոս Գազազյանների ու Ֆայդեք Արմենիա հիմնադրամի միջոցներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14