Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 01.09.2015

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Նոյեմբերյանում: Ընդունելությանը մասնակցեց 33 քաղաքացի տարածաշրջանի Նոյեմբերյան ու Այրում քաղաքներից և Կողբ, Դեբեդավան, Բերդավան, Դովեղ, Արճիս, Ջուջևան գյուղական համայնքներից: Քաղաքացիները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Նրանցից 18-ի խնդրանքը ֆինանսական էր: 7 քաղաքացի մարզի ղեկավարին էր դիմել աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու խնդրանքով: Բնակարանի վերանորոգման համար օգնության...

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց  <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը

Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը 31.08.2015

   Օգոստոսի 29-ին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանն անցկացվեց <<Մշակութային վերածնունդ>> համահայկական փառատոնը: Արդեն ավանդական դարձող այս փառատոնը առանձնակի էր իր ընդգրկվածությամբ. մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերը, Արցախն ու Սփյուռքը: Փառատոնին ներկայացված էին հայկական գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ, կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որը նպաստեց շահագրգիռ կողմերի փոխշփումներին ու փորձի փոխանակմանը: Փառատոնը բացառիկ էր...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2015

   Սիրելի տավուշցիներ, աշակերտներ, մանկավարժներ,   Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը ամենասպասված տոներից է յուրաքանչյուր երեխայի ու նրա ընտանիքի համար, իսկ առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկի համար՝ կարևորագույն իրադարձություն, որը միշտ կմնա նրա հիշողության մեջ: Գիտելիքն ու կրթությունը գնահատվում են բոլոր ժամանակաշրջաններում, քանզի միայն գիտելիք ունեցող մարդկանցով է հնարավոր ձևավորել առողջ հասարակություն: Զինվեք...

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ Դիլիջանի  մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկացավ արվեստի օջախների խնդիրներին

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկացավ արվեստի օջախների խնդիրներին 28.08.2015

Օգոստոսի 27-ին աշխատանքային շրջայցով Դիլիջանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ արվեստի օջախների խնդիրներին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն առաջինն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը 1950...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ներկայացուցիչներին 28.08.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին, նույն ծրագրի փորձագետ Հռիփսիմե Մանուկյանին և մասնագետ Անդրեյ Հարությունյանին: Դեռևս մարտ ամսին ստորագրվել էր հուշագիր, որն ազդարարեց ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը.համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի մեկնարկի մասին: Գյուղական զարգացման ծրագիրը...

Աշխատանքային խորհրդակցությունում

Աշխատանքային խորհրդակցությունում 27.08.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերը և բաժինների վարիչները: Ոլորտ առ ոլորտ ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին աշխատանքների ընթացքը և ստացան համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը տեղեկացրեց Հրատապ ծրագրի շրջանակում կապիտալ ներդրումների մասով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57