Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպեցին Տավուշի մարզային և Վրաստանի ԱՌՆ թիմերի անդամները

Հանդիպեցին Տավուշի մարզային և Վրաստանի ԱՌՆ թիմերի անդամները 10.06.2015

<<Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում>> ծրագրի շրջանակներում հունիսի 9-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Աղետների ռիսկերի նվազեցման /ԱՌՆ/ Տավուշի մարզային թիմի և Վրաստանի ԱՌՆ թիմի անդամները: Միջոցառմանը քննարկվեցին տեղական մակարդակով ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր: Հանդիպումը բացեց ծրագրի համակարգող Զառա Տոնոյանը: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը մանրամասն ներկայացրեց...

Տեղեկատվություն Տավուշի մարզում 2015թ. մայիս ամսին նպաստներ ստացած ընտանիքների վերաբերյալ 09.06.2015

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներից ստացված տեղեկատվության, 2015թ. մայիս ամսին մարզում նպաստներ են ստացել 5161 ընտանիքներ, որոնցից 1961-ը Իջևանի /1530-ը՝ ընտանեկան նպաստ, 431-ը՝ սոցիալական նպաստ/, 1242-ը Դիլիջանի /945-ը՝ ընտանեկան նպաստ, 297-ը՝ սոցիալական նպաստ/, 1052-ը Բերդի /830-ը՝ ընտանեկան նպաստ և 222-ը՝ սոցիալական նպաստ/...

Ամփոփվեցին <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները 02.06.2015

Տավուշի մարզում ամփոփվեցին ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից անցկացվող <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները: Մարզային գնահատող հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես նաև կրթության և գիտության նախարարության...

   Մեկնարկել են միասնական քննությունները

Մեկնարկել են միասնական քննությունները 02.06.2015

Հունիսի 2-ից հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր դիմորդներն առաջին քննությունն են հանձնում <<Կենսաբանություն>>, <<Համաշխարհային պատմություն>>, <<Աշխարհագրություն>> առարկաներից: Տավուշի մարզում առաջին քննությունն անց է կացվում Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Միասնական քննությունների քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանի հաղորդմամբ քննություններն ընթանում են կազմակերպված ու պահանջված կարգով:...

                      <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել                                      Նարեկ Տիտանի Վանեսյանը

<<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Նարեկ Տիտանի Վանեսյանը 01.06.2015

Մայիսի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի ենթակայության <<Իջևանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ, որի արդյունքում մրցույթին մասնակցած չորս մասնակիցներն էլ հաղթող են ճանաչվել: Նրանք են՝ Համլետ Չոբանյանը՝ <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ռուզաննա Գրիգորյանը՝ Աչաջրի ԱԿ ՓԲԸ-ի տնօրեն, Նարինե Թումանյանը՝ մանկաբարձ-գինեկոլոգ և Նարեկ Վանեսյանը՝ ՀՀ սպորտի և...

 Մարզկենտրոն Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց  Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մարզկենտրոն Իջևանում մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 01.06.2015

Հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 1950 թվականին, իսկ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո, 1996 թվականին, ընդունվել է <<Երեխայի իրավունքների մասին>> ՀՀ օրենքը: Այդ օրը տոնին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Ինչպես միշտ, Տավուշի մարզում այս անգամ էլ մեծ խանդավառությամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնական միջոցառումներ էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27