Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԳՈՍՏՈՍԻ 4-21-Ը ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԸ ԳՏՆՎԵԼՈՒ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ 04.08.2015

2015 թվականի օգոստոսի 4-21-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:  

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 31.07.2015

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի պետական ծառայության տրամադրած տեղեկագրի ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 1-5-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել...

 Համահայկական խաղերի բացմանը կմասնակցեն նաև  Տավուշի մարզի պատվիրակությունները

Համահայկական խաղերի բացմանը կմասնակցեն նաև Տավուշի մարզի պատվիրակությունները 31.07.2015

2015 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում կմեկնարկեն 6-րդ համահայկական խաղերը, որոնք կտևեն մինչև օգոստոսի 12-ը: Այս տարվա խաղերը հատկապես կարևորվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: Մրցումներն անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ 2015-ի խաղերին կմասնակցի ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի հետ համեմատած այս խաղերն աննախադեպ են թե մարզիկների և թե մարզաձևերի քանակով:...

Օգնություն ,,Ամքորից,,

Օգնություն ,,Ամքորից,, 29.07.2015

  Ամերիկյան ,,Ամքոր,, բարեգործական կազմակերպությունը, համագործակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, իրականացրեց սննդօգնության ծրագիր Տավուշի մարզի 24 սահմանամերձ համայնքների անչափահաս երեխաներ ունեցող 200 անապահով ընտանիքների համար: Հուլիսի 28-ին նախարարության ներկայացուցիչը Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցների աջակցությամբ բարեգործական օգնությունը հասցեատերերին բաշխեց Իջևանի և Բերդի տարածաշրջաններում: Իջևանի տարածաշրջանից օգնություն...

Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը

Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը 29.07.2015

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15... 16.7 C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում և Սյունիքի հովիտներում` 25…26 C: Բացարձակ...

                                 Ավարտվեց ամառային զորկոչը

Ավարտվեց ամառային զորկոչը 28.07.2015

  Այսօր՝ հուլիսի 28-ին, ամառային զորակոչի վերջին խմբաքանակն Իջևանի զինկոմիսարիատի մոտից մեկնեց պարտադիր զինվորական ծառայության: Այդ առթիվ այստեղ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը, մարզպետարանի պատասխանատուներ, նորակոչիկների ընկերներ, ծնողներ ու հարազատներ: Բոլորի մաղթանքը զինվորական ծառայության մեկնող տղաներին մեկն էր՝ խաղաղ ու անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36