Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական արարողություններն սկսվել են Հանրապետական մաղթանքով

21.09.2016

  Անկախության տոնի միջոցառումների շարքը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվել է տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան՝ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքով: Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Հանրապետական մաղթանքի արարողությանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանրապետական մաղթանքը մատուցել է Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Աղոթք է բարձրացվել առ Աստված հանուն խաղաղության, անսասանության, շենության ու համերաշխության, ինչպես նաև օրհնության խոսքեր են հնչել պետական ավագանու, բանակի և ժողովրդի համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26