Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական խորհրդակցությունում 26.09.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները: Մարզպետ Հովիկ Աբովյանն ըստ բնագավառների առանձին հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և լսեց նրանց բարձրացրած հարցերը: Մասնավորապես քննարկվեց համայնքներում սեփական բյուջեների կատարման ընթացքը, որի մասին...

Հանդիսավոր օր Խաչարձանում 24.09.2016
Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրում, որը հիմա մաս է կազմում Դիլիջան համայնքի, սեպտեմբերի 23-ը խիստ խորհրդանշական օր էր: Մի քանի ծրագրերի ավարտի հանդիսավոր ազդարարումը Խաչարձանին տոնական տրամադրություն էր բերել: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է արգենտինահայ բարերարների կողմից՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցով: Արգենտինահայ ամուսիններ Կալչիյաններն են հիմք դրել Խաչարձանում իրականացվող ծրագրերին: Նախորդ տարիներին հիմնանորոգվել են դպրոցը, բուժկետը, հանդիսությունների սրահը:...

Արգենտինահայ բարերարները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում 24.09.2016
Արգենտինահայ բարերարները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում: Նրանք դարձել են նաև Իջևանի պոլիկլինիկայի լավագույն բարեկամները, որտեղ նրանց տրամադրած միջոցներով բարելավման որոշակի աշխատանքներ են կատարվել: Բարեգործությունների հիմքը դրել է Կալչիյան ընտանիքը, այնուհետև նրանք ներգրավել են նաև իրենց ընկերներին: Ֆայդեք Արմենիա հիմնադրամի և Կալչիյան ընտանիքի համատեղ օժանդակությամբ պոլիկլինիկայում վերանորոգվել են լաբորատորիան և վիրաբույժի կաբինետն ու վիրակապարանները:...

Ներկայացվեցին օրենքում կատարված փոփոխությունները 23.09.2016
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ոնեցավ սեմինար, որին մասնակցում էի ,,Փրկենք երեխաներին,, կազմակերպության իջևանյան խումբը և քաղաքացիական ակտիվ խմբի անդամներ: Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց սեռով պայմանավորված պտղի արհեստական ընդհատման վերաբերյալ առողջապահության օրենքում կատարված փոփոխությունները, որից հետո ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2016
Սիրելի տավուշցիներ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանրաքվեի միջոցով հաստատեց իր վաղեմի երազանքը՝ Անկախությունը: 25 տարին պատմության համար թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այն միաժամանակ հասակ առած մի ողջ սերնդի` արդեն անկախության սերնդի կյանք է, սերունդ, որ ծնվել ու մեծացել է ազատ ու անկախ երկրում: Անկախությունը գերագույն արժեք է ցանկացած ժողովրդի, իսկ առավել...

Տոնական արարողություններն սկսվել են Հանրապետական մաղթանքով 21.09.2016
Անկախության տոնի միջոցառումների շարքը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվել է տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան՝ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքով: Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Հանրապետական մաղթանքի արարողությանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանրապետական մաղթանքը մատուցել է Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Աղոթք է բարձրացվել առ Աստված հանուն խաղաղության,...


