Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ ներկայացուցիչները՝ Տավուշի մարզում

27.04.2017

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց դիտորդական առաքելությամբ մարզում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Մարտին Շուստերին /Գերմանիա/ և Գենադի Պետրիկային /Մոլդովա/: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ու Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը:
Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, Լևոն Սարգսյանը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված դեպքերին: Մասնավորապես ուշադրություն հրավիրեց Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածին, ինչպես նաև Չինարի, Մովսես, Այգեպար համայնքներում արձանագրված հրետակոծության դեպքերին, երբ հատուկ նշանառությամբ կրակ է բացվել քաղաքացիական, բեռնափոխադրող ավտոմեքենաների, դաշտում աշխատող գյուղացիների վրա: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Դաշտային օգնականները նույնպես հանդես եկան տեսակետներով՝ ստանալով նաև հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27