Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի խորհրդի նիստում ներկայացվեցին 2016 թվականին կատարած աշխատանքները

26.04.2017

  Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետը հանդես եկավ 2016 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ, անդրադարձավ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին: Նշվեց, որ, ղեկավարվելով համապատասխան իրավական ակտերով, մարզպետարանը 2016թ. իրականացրել է աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթները: Ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին կատարված աշխատանքները: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական լինել, որպեսզի շտկվեն մարզի տեղական ինքնակառավարման մարմիններում եղած թերացումները: Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց ,,ՀՀ Տավուշի մարզում ՏԻՄ-երի կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողության իրականացման մասին,, հարցը: Նշվեց, որ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրված խախտումների համար նշանակվել է 360 հազար դրամ տուգանք և գանձվել 140 հազար դրամ: Համայնքների ղեկավարներին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում ՀՀ օրենսդրության դրույթներն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետում ապահովել նշված տուգանքների գանձման գործընթացը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանի զեկույցը վերաբերում էր մարզի համայնքների 2016թ. տեղական բյուջեների կատարողականներին և 2016թ. հաստատված տեղական բյուջեներին: Ըստ առանձին եկամտատեսակների ներկայացվեցին սեփական եկամուտների տարեկան կատարողականները: Սեփական եկամուտների ցածր կատարողական ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվեց հետևողական լինել տեղական բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու հարցում և միջոցներ ձեռնարկել 2017թ. տեղական բյուջեներով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրումն ապահովելու ուղղությամբ: Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց 2016թ. կատարած աշխատանքները, անդրադարձավ 2017 թվականի հիմնախնդիրներին: Հաջորդ հարցով մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը զեկուցեց ձմեռային զորակոչի արդյունքների մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 12:45:15