Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների ուժերով

04.05.2017

 Այսօր համերգային հարուստ ծրագրով Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ելույթ ունեցան Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները՝ դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանի ղեկավարությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Իջևանի երաժշտական դպրոցը բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հետ, և համերգն էլ կազմակերպվել էր իջևանյան կողմի հրավերով՝ Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ: Համերգին ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Համերգային ծրագիրը բացեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը՝ համառոտ ներկայացնելով մշակութային այս կրթօջախի պատմությունը: Համերգն սկսվեց հայրենասիրական երգերի կատարումներով, որից հետո երաժշտական տարբեր գործիքների վրա իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տարբեր դասարաններում սովորող սաները՝ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով հանդիսատեսին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26