Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.05.2017

 Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը միշտ սիրով ու ջերմությամբ է նշում այս տոնը՝ լավ իմանալով ու գնահատելով աշխատանքի ու աշխատավոր մարդու դերը մեր կյանքում: Աշխատանքով է հայ մարդը դարեր շարունակ ստեղծել իր տունը, բարիք արարել ու շենացրել իր երկիրը: Սահմանամերձ Տավուշի մարզի զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ուստի տոնի առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր հողի մշակին ու աշխատավորին, մաղթել բարեբեր ու խաղաղ աշխատանքային տարի:
 Սիրելի տավուշցիներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան տոնի կապակցությամբ՝ արժանապատիվ աշխատանք, առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին՝ ի շահ մեր երկրի զարգացման ու առաջընթացի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59