Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                             ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում 09.10.2015

  Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման...

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գնդակոծված Բերդավան 09.10.2015

  ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, ևս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։ Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի եւ երաժշտական դպրոցի շենքերը։  ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում,...

 Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ

Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ 09.10.2015

  Հոկտեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում Առողջապահության ազգային ինստիտուտի և պետական առողջապահական գործակալության համատեղ ուժերով կազմակերպվեց սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների պատասխանատուները, մանկաբույժները, օպերատորները: Սեմինարը վարեց ՊԱԳ առաջատար մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2014...

Վնասների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն

Վնասների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն 07.10.2015

  Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով հրետակոծության հետևանքով...

Տեղի ունեցավ պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը

Տեղի ունեցավ պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը 07.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ռազմավարական ջանքերով և Եվրամիության պատվիրակության աջակցությամբ իրականացվող <<Աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը: Մասնակցում էին համայնքների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համայնքների միությունների, ծրագրով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետարանի...

                      Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.10.2015

  Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57