Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ

Սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ 09.10.2015

  Հոկտեմբերի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում Առողջապահության ազգային ինստիտուտի և պետական առողջապահական գործակալության համատեղ ուժերով կազմակերպվեց սեմինար 0-2 տարեկան երեխաների աճի և զարգացման խնդիրների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին մարզի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժհաստատությունների պատասխանատուները, մանկաբույժները, օպերատորները: Սեմինարը վարեց ՊԱԳ առաջատար մասնագետ Ռուզաննա Մովսեսյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2014...

Վնասների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն

Վնասների վերաբերյալ տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարություն 07.10.2015

  Սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մասնագիտական փորձագիտական հանձնաժողովների ուսումնասիրություններով ու հաշվարկներով հրետակոծության հետևանքով...

Տեղի ունեցավ պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը

Տեղի ունեցավ պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը 07.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ռազմավարական ջանքերով և Եվրամիության պատվիրակության աջակցությամբ իրականացվող <<Աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> պիլոտային դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլի շնորհանդեսը: Մասնակցում էին համայնքների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համայնքների միությունների, ծրագրով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետարանի...

                      Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.10.2015

  Տավուշի մարզում խաղողի մթերման եռուն շրջան է: Մարզում առկա 1355,8 հա խաղողի այգիներից բերքատու է 1345,2 հեկտարը: Անցած տարի մարզում արտադրվել է 14.584 տոննա խաղող, որից մթերվել է 7.525 տոննան: Նախնական հաշվարկներով 2015 թվականին նախորդ տարվա համեմատ կավելանան թե արտադրության և թե մթերման ծավալները. ընթացիկ տարում կանխատեսվում է արտադրել շուրջ 15.500-16.000 տոննա խաղող, որից կմթերվի մոտ 8.100 տոննան: Սեպտեմբերի 14-ից մթերման աշխատանքների մեկնարկը տվել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ 05.10.2015

       Սիրելի ուսուցիչներ   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ ու իմաստ ունի, այն կոչված է մեծարելու մարդկանց, ովքեր հայրենանվեր աշխատանք են կատարում՝ դաստիարակելով ու կրթելով սերունդներ: Ուսուցչի տոնը նաև պատանեկան ու անաղարտ հուշեր է արթնացնում յուրաքանչյուրիս մոտ, հուշեր, որոնք անջնջելի հետք են թողել բոլորիս կյանքում և շատ արժեքավոր են մեզ համար: Ոչ մի մասնագիտության տեր...

<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի  եզրափակիչ փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 մանկապարտեզը

<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 մանկապարտեզը 02.10.2015

 Այսօր մարզկենտրոն Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած նախադպրոցական հիմնարկները: Մարզային փուլի մասնակից մանկապարտեզներն էին Դիլիջանի թիվ 1-ը, Բերդի թիվ 3-ը և Նոյեմբերյանի ու Իջևանի թիվ 1 մանկապարտեզները: Երեխաները ցուցադրեցին դիտարժան ու գրավիչ խաղ և աչքի ընկան իրենց ճարպկությամբ ու արագաշարժությամբ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59