Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում

Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում 03.06.2011

Հունիսի 3-ին Իջևան քաղաքում, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի միջխորհրդարանական հանձնաժողովների հանդիպումը: Հայկական կողմից հանձնաժողովը ղեկավարում էր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը, վրացական կողմից փոխխոսնակ Միխեիլ Մաչավարիանին:

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է 01.06.2011

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը, որ Հայաստանում գործունեություն է ծավալում 2000 թվականից ի վեր և իրականացնում բնակարանների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ, տրամադրում բնակարաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, նախախաձեռնել է նաև Տավուշի մարզի Ենոքավան գյուղի բնակիչ Ալիբեկ Բաբայանի և Խաչարձան գյուղի բնակիչ Կամո Ավագյանի տների շինարարական աշխատանքները, որին մասնակցելու են եկել Կանադայի Գլոբալ Վիլիջ ծրագրի 10 կամավորներ:

Երեխաների օրը` Տավուշի մարզում

Երեխաների օրը` Տավուշի մարզում 01.06.2011

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Տավուշի մարզում: Վաղ առավոտյան առաջին նվերները ստացան մարզի նորածին երեխաները: Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից բոլոր 6 ծննդատներում նորածիններին ու նրանց մայրիկներին նվերներ հանձնվեցին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ 31.05.2011

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վոլֆի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին պարոն Վոլֆի տիկին Մարիա Վոլֆը, Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերթ Ուննաշը, Ռեգենի շրջանի Արբերլանդի զբոսաշրջության կենտրոնի պատասխանատու Սուզաննե Վագները:

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ 18.05.2011

2011 թվականի մայիսի 29-ին տեղի կունենան Իջևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Մայիսի 14-ին ավարտվել է թեկնածուների գրանցումը:

ԱՅԳԵՀՈՎՏՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ 17.05.2011

Տավուշի մարզկենտրոն Իջևանում անցկացվեց մեր հայրենակից Նվեր Շահնազարյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Թբիլիսիից և Բաթումից ժամանած մարզիկներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-14 11:02:27