Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մատուցվեց բարձրակարգ երաժշտություն

01.05.2017

 Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ժամանած ,,Շառլոտ,, երգչխախումբը: Ապրիլի 28-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով, երգչախումբը համերգային ծրագրով Տավուշի մարզում էր և ելույթով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում: Համերգին ներկա էր և ողջույնի ու շնորհակալական խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին հեղինակավոր կոմպոզիտորների դասական ու հոգևոր ստեղծագործություններ տարբեր լեզուներով, որոնք մեծ ոգևորությամբ ու բարձր մակարդակով մատուցեց երգչախումբը: Տեղեկացնենք, որ խումբն ստեղծվել է 1990 թվականին Էլի Գեֆնի նախաձեռնությամբ ու մինչ օրս էլ այն ղեկավարում է արդեն 94-ամյա երաժիշտը: Էլի Գեֆնի ողջ ընտանիքն է հոլոկոստի զոհ դարձել, և երգչախումբն էլ ստեղծվել ու անվանակոչվել է ի հիշատակ նրա մոր՝ Շառլոտի: Երգչախմբում երգում է նաև մաեստրոյի 89-ամյա կինը: Ինչպես իր խոսքում նշեց ճանաչված երաժիշտը, ինքը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի մեծ վիշտն ու եկել է կիսելու այն: Հանդիսատեսը շուրջ երկու ժամ հնարավորություն ունեցավ վայելելու բարձրակարգ երաժշտություն մեծ երաժշտի ղեկավարությամբ: Համերգի ավարտին խմբի հետ միասին դահլիճը հոտնկայս երգեց Կոմիտասի ,,Տեր ողորմեան,,: Հանդիպումն ու շփումը ,,Շառլոտի,, հետ ջերմ էր ու անմոռանալի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27