Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց Դիլիջանի եկեղեցու հողօրհնեքի արարողությանը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց Դիլիջանի եկեղեցու հողօրհնեքի արարողությանը 30.10.2015

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Դիլիջանի հուշարձանային համալիրին հարող տարածքում կայացավ կառուցվելիք նոր եկեղեցու տարածքի օծման արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»(IDeA) հիմնադրամի հիմնադիր, Ռուսաստանի հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը,նրա գործընկերները՝...

Դասախոսություն զարկերակային հիպերտենզիայի բուժման վերաբերյալ

Դասախոսություն զարկերակային հիպերտենզիայի բուժման վերաբերյալ 29.10.2015

  Այսօր Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Հարությունի Զելվեյանը Տավուշի մարզպետարանում հետաքրքիր դասախոսությամբ  հանդես եկավ մարզի սրտաբանների, թերապևտների, բուժհիմնարկների տնօրենների համար: Զարկերակային գերճնշման ոլորտում միջազգային ճանաչում ձեռք բերած սրտաբան բժիշկը ներկայացրեց խիստ արդիական թեմա` <<Սարտանների դերը զարկերակային հիպերտենզիայի բուժման ժամանակ>>: Ըստ ճանաչված սրտաբանի այսօր սիրտ-անոթային...

Էկոլոգիական կրթության յուրօրինակ դասընթաց Հաղարծնի միջնակարգ դպրոցում

Էկոլոգիական կրթության յուրօրինակ դասընթաց Հաղարծնի միջնակարգ դպրոցում 28.10.2015

Օրերս Հաղարծնի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած ,,Ոսկե աշուն,, խորագրով միջոցառումը տարբերվում էր նախորդ տարիների նմանատիպ միջոցառումներից, քանի որ սա ըստ էության էկոլոգիական կրթությանը նվիրված յուրօրինակ դասընթաց էր: Թեման բնության պահպանությունն էր, և երեխաներն այն հանդիսատեսին մատուցեցին բեմադրության միջոցով: Հանդես գալով կտրված ծառերի կերպարներով, երեխաները ներկայացրին ծառերի բողոքը և այդ կերպ վեր հանեցին բնապահպանական արդի խնդիրները. ծառահատում, գետերի աղտոտվածություն, աղբի վերամշակում,...

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ 28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետերի հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի...

Զոհված ազատամարտիկների հիշատակին  կանգնեցված խաչքարի բացում Ծաղկավանում

Զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացում Ծաղկավանում 27.10.2015

  Այսօր Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի բացում` նվիրված ազատամարտի մերօրյա հերոսների հիշատակին: Խաչքարը կանգնեցվել է գյուղի սկզբնամասում` Հայրենական մեծ պատերազմում զոհված ծաղկավանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ: Կառուցման հովանավորն է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ճարտարապետը` Արմեն Ալեքսանյանը: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, բազմաթիվ հյուրեր, երկրապահ կամավորականներ, գյուղի բնակչությունը:...

Հրետակոծության վնասները փոխհատուցվում են 27.10.2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանամերձ տարածքների հրետակոծության հետևանքով տուժել և վնասներ են կրել Տավուշի մարզի 17 սահմանամերձ համայնքներ` Սևքարը, Ներքին Ծաղկավանը, Բերքաբերը, Վազաշենը, Այգեհովիտը, Ոսկեպարը, Ոսկեվանը, Բարեկամավանը, Բաղանիսը, Կոթին, Բերդավանը, Դովեղը, Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Պառավաքարը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական հանձնաժողով, որն էլ ուսումնասիրել, գնահատել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27