Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օծվեց  Գոշավանքի համալիրի սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը

Օծվեց Գոշավանքի համալիրի սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը 15.09.2015

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Խաչվերացի տոնի նախօրեին օրհնեց, ապա սրբալույս մյուռոնով օծեց Գոշավանքի համալիրի սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը: Մյուս տարի կձեռնարկվի նաև վանքի գավթի վերականգնումը:

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները 15.09.2015

  Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք: Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով:  -Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության...

 Հերթական խորհրդակցությունը՝  ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում

Հերթական խորհրդակցությունը՝ ոստիկանություն-հասարակություն կապի շրջանակներում 09.09.2015

 Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի ու ոստիկանության պատասխանատուներ, Իջևանի տարածաշրջանի գյուղական համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Ավետիսյանը: Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման...

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ  Տավուշի թեմի նորանշանակ  առաջնորդ Տ. Բագրատ  եպս. Գալստանյանի  գահակալության արարողությունը

Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գահակալության արարողությունը 07.09.2015

Կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տավուշի թեմի նորանշանակ առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի գահակալության արարողությունը: Մատուցվեց Սբ. Պատարագ, որով Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը պաշտոնապես ստանձնեց Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը: Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր ու հոգևորականներ Հայաստանի տարբեր վայրերից, տեղի հավատավոր ժողովուրդը: Գավազանը Բագրատ Սրբազանին փոխանցեց Տավուշի թեմի նախորդ առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս...

,,Շանթ-2015,,. մեկնարկից 3 օր անց

,,Շանթ-2015,,. մեկնարկից 3 օր անց 07.09.2015

,,Շանթ 2015,, ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում, որ մեկնարկել էին սեպտեմբերի 3-ին, ընդգրկված էին նաև Տավուշի մարզի բոլոր պետական կառույցները: Մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական խորհրդակցությունում հայտնելով իր նկատառումները՝ նշեց, որ մեկնարկից 3 օր անց արդեն հնարավոր է որոշակի գնահատականներ տալ զորավարժությունների շրջանակում իրականացրած պայմանական գործողությունների կատարման ընթացքի ու որակի վերաբերյալ: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր...

<<Շանթ-2015>> ուսումնավարժության շրջանակում կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ

<<Շանթ-2015>> ուսումնավարժության շրջանակում կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ 05.09.2015

 Սեպտեմբերի 5-ի առավոտյան <<Շանթ-2015>> ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում ստացվել էր տեղեկատվություն, որ հակառակորդը օդային հարձակում է գործել, և ազդարարվել է օդային տագնապ: Պայմանականորեն վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության: Կարճ ժամանակում Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի ուժերով կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ. տուժածները շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցին Իջևանի բժշկական կենտրոն:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57