Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի քննարկում Դիլիջանում

Ծրագրի քննարկում Դիլիջանում 21.10.2015

  ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-20-ը Դիլիջանում անցկացվեց Տավուշի մարզի 2016-2019 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտին վերաբերող հատվածի քննարկում: Քննարկվեցին նաև մարզի զարգացման ծրագրում գենդերային հավասարկշռությանն առնչվող հարցեր: Ծրագիրն իրականացվեց ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և...

Խորհրդատվություն ներքին աուդիտի ներդրման վերաբերյալ

Խորհրդատվություն ներքին աուդիտի ներդրման վերաբերյալ 21.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վերաբերում էր 01.01.2016 թվականից գյուղական համայնքներում, գյուղական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, գյուղական համայնքային հիմնարկներում ներքին աուդիտի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով ներքին աուդիտի համակարգի ներդրմանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու հաշվապահները, մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ...

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում բերքի տոն էր

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում բերքի տոն էր 20.10.2015

  Այսօր տոնական օր էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների համար: Դպրոցում անցկացվեց արդեն ավանդական դարձած <<Բերքի տոն>> միջոցառումը: Տոնին ներկա էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Աշնանային արևոտ ու տաք եղանակն էլ էր երեխաների կողմից: Տեսնել էր պետք, թե յուրաքանչյուր դասարան ինչ խնամքով ու պատասխանատվությամբ էր ներկայացրել Տավուշի մարզի...

Ծնողների ու հարազատների հետ հանդիպման էին եկել  4-րդ բանակային կորպուսում ծառայող տավուշցի  ժամկետային զինծառայողները

Ծնողների ու հարազատների հետ հանդիպման էին եկել 4-րդ բանակային կորպուսում ծառայող տավուշցի ժամկետային զինծառայողները 20.10.2015

 Այսօր Տավուշի մարզպետարանում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում հերթական միջոցառումը տեղի ունեցավ, որը կազմակերպել էին ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսը, Տավուշի մարզպետարանը և Իջևանի քաղաքապետարանը: Իրենց հրամանատարի՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ, ծնողների ու հարազատների հետ հանդիպման էին եկել 4-րդ բանակային կորպուսում ծառայող տավուշցի ժամկետային զինծառայողները: Միջոցառմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ...

Կրկին փայլուն հանդես եկավ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը

Կրկին փայլուն հանդես եկավ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը 19.10.2015

  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցները` յուրաքանչյուր տարածաշրջանից 2 թիմ: Ընդհանուր թվով մրցապայքարի մեջ էին մտել 8 թիմեր` Իջևանի ավագ դպրոցի ու Ազատամուտի դպրոցի, Նոյեմբերյանի ավագ...

Աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում

Աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում 16.10.2015

 Պետական սահմանի ներկայումս կառուցվող Բագրատաշենի սահմանային անցման կետում հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ունեցավ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57