Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի  եզրափակիչ փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 մանկապարտեզը

<<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկավ Իջևանի թիվ 1 մանկապարտեզը 02.10.2015

 Այսօր մարզկենտրոն Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած նախադպրոցական հիմնարկները: Մարզային փուլի մասնակից մանկապարտեզներն էին Դիլիջանի թիվ 1-ը, Բերդի թիվ 3-ը և Նոյեմբերյանի ու Իջևանի թիվ 1 մանկապարտեզները: Երեխաները ցուցադրեցին դիտարժան ու գրավիչ խաղ և աչքի ընկան իրենց ճարպկությամբ ու արագաշարժությամբ:...

Տուրիստական էքսպո` նվիրված Տուրիզմի միջազգային օրվան

Տուրիստական էքսպո` նվիրված Տուրիզմի միջազգային օրվան 01.10.2015

 Նպատակ ունենալով խթանել ներքին տուրիզմի զարգացմանը, Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանրապետության մարզերի և Արցախի մասնակցությամբ մայրաքաղաքում կազմակերպել էր տուրիստական էքսպո: Հյուսիսային պողոտայում հատկացված տարածքում, մյուս մարզերի ներկայացուցիչների հարևանությամբ, իր տաղավարով հանդես եկավ նաև ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը: Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր իր մարզին բնորոշ առանձնահատկությունները՝ ավանդական ուտեստները,...

Քննարկում զբաղվածության պետական  կարգավորման ծրագրերի վերաբերյալ

Քննարկում զբաղվածության պետական կարգավորման ծրագրերի վերաբերյալ 01.10.2015

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում, որը նախաձեռնել էին մարզպետարանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Քննարկումն անցկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը և Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա էին մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը և Զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմինների, նախարարության և մարզպետարանի...

Քննարկվեցին ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները

Քննարկվեցին ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները 30.09.2015

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներին` հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանի գլխավորությամբ և ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Միշել Փազումյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ստեղծած <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը,...

Շախմատի մրցաշար՝ Կոթիի օրվա միջոցառումների շրջանակում

Շախմատի մրցաշար՝ Կոթիի օրվա միջոցառումների շրջանակում 28.09.2015

 Սեպտեմբերի 26-ին ,,Սահմանապահ Կոթի,, զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Կոթին նշեց գյուղի օրը: Տոնական օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Ջուջևանի, Կոթիի թիմերը: Նոյեմբերյանը և Կոթին ներկայացել էին 2-ական թիմով: Որպես մրցավար Երևանից հրավիրվել էր գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, ով ծագումով կոթեցի է: Առաջնությունն անցավ լարված պայքարում, որի արդյունքում հաղթեց Իջևանի թիմը՝ պարգևատրվելով 1-ին տեղի համար նախատեսված...

                              Արգենտինայի դեսպանի այցը Իջևանի ԱԱՊԿ

Արգենտինայի դեսպանի այցը Իջևանի ԱԱՊԿ 25.09.2015

  Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նախօրեին այցելել էր Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն /ԱԱՊԿ/: Դեսպանին ուղեկցում էին <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր ծանոթանալ արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ այստեղ իրականացված ծրագրերին: Ողջունելով հյուրերին՝ ԱԱՊԿ-ի տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը ընդգծեց այն ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք ձևավորվել են դեռևս 7...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03