Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և <<Առաքելություն Արևելք>> դանիական մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող <<Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով Բերդի տարածաշրջանում էր 07.06.2016
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի և Այգեձոր համայնքներում: Այցի ընթացքում նրան ուղեկցել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ճանապարհին մարզպետը կանգառ է ունեցել նաև սահմանամերձ Վազաշեն համայնքում: Բոլոր երեք համայնքներում մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ: Բնակիչների կողմից բարձրացված հրատապ խնդիրներին անմիջապես լուծում են տրվել, իսկ ուսումնասիրություն և...

Օքսֆամը և Օքսեջենը ներկայացնում են առաջիկա տարվա իրենց ծրագրերը 07.06.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում հերթական աշխատանքային հանդիպումն էր Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Օքսեջեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատանքային խումբը աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի գլխավորությամբ և Օքսֆամի ներկայացուցիչները՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ղեկավարությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել այն ծրագրերը, որոնք նախատեսվում են առաջիկա տարվա ընթացքում իրականացնել Տավուշի մարզում:...

Հայտնի են մարզային փուլի հաղթողները 02.06.2016
Տավուշի մարզում ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>>, <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլը, և արդեն հայտնի են հաղթողները: ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված գնահատող հանձնաժողովը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> է ճանաչել Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Աբազյանին:...

Ուշադրության կենտրոնում փողոցային առևտրի դադարեցման աշխատանքներն են 02.06.2016
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շրջել է մարզկենտրոն Իջևանում, որպեսզի անձամբ ստուգի և համոզվի, որ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակայքը և միջպետական ճանապարհին հարող հատվածներն ազատվել են փողոցային առևտրից: Վերջին երկու օրերի ընթացքում Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Տավուշի մարզային կենտրոնի և ոստիկանության աշխատակիցները համատեղ աշխատանք են տարել վերոնշյալ հատվածները փողոցային առևտրից ազատելու նպատակով: Փողոցային առևտրի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2016
Սիրելի երեխաներ, հարգելի ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանոuթյան միջազգային օրվա առթիվ: Գաղտնիք չէ, որ երեխաներն են կյանքի իմաստն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու օրվանից յուրաքանչյուր ընտանիքում փոխվում է կյանքը, առավել խորհրդավոր ու երջանիկ դառնում: Երեխաների ներկայությունը, նրանց ծիծաղն ու ուրախությունը անհնարին է փոխարինել որևէ այլ արժեքով: Դա ամենաթանկն է աշխարհում: Ուստի այս օրը նաև ծնողների տոնն է: Մենք ենք նաև պատասխանատուն երեխաների առողջության, կյանքի...