Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը

28.01.2017

  Հունվարի 28-ին Տավուշի մարզում մեծ շուքով նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Մարզկենտրոն Իջևանում տոնական օրն սկսվեց Բանակի օրվան նվիրված շնորհավորանքներով և հարգանքի տուրքով: Առավոտյան, մարզպետարանի հարակից տարածքից, Անկախության փողոցով, միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով ուղևորվեցին դեպի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մարզային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, քաղաքի բնակիչներ: Ազատամարտիկների հրապարակում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Երկրապապահ կամավորականների միության կողմից: Այնուհետև հրապարակում մարտական հնարքների իրենց իմացությունն ու հմտությունը ցուցադրեցին զինծառայողները: Իրենց կարողությունները ցուցադրեցին նաև արևելյան մարտարվեստի փոքրիկ վարպետները: Տոնական օրվա հաջորդ միջոցառումը տեղի ունեցավ Իջևանի մշակույթի տանը, որը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնանքի խոսքով և Տերունական աղոթքով: Հայոց բանակի անցած ճանապարհի մասին ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Մանգասարյանը: Նա զորամասի հետ սերտ համագործակցության համար պատվոգրեր հանձնեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին, մարզպետարանի քարտուղարության պետ Կարեն Իսկանդարյանին, հոգևոր դասի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների: Ինչպես իր ելույթում նշեց փոխգնդապետ Մանգասարյանը, օրվա առթիվ կրծքանշաններով, պատվոգրերով, շնորհակալագրերով ու լրացուցիչ արձակուրդով են պարգևատրվել նաև ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողներ: Բանակի օրվան նվիրված հանդիսությունը եզրափակվեց տոնական համերգով:

:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18