Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ գյուղատնտեսական թեմայով

07.02.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, ԳԱՄԿ-ի ներկայացուցիչներ ու խորհրդատուներ, տարբեր ոլորտների ֆերմերներ, կոոպերատիվների անդամներ: Բացելով դասընթացը՝ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից ելնելով՝ գյուղատնտեսության ոլորտում կարևորվում է կապը գիտության, կրթության հետ, նոր տեխնոլոգիաների ներդրումը: Եվ այսօրվա դասընթացն էլ առնչվում է այդ հարցերին: Այնուհետև Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը ներկայացրեց ,,Գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման խոչընդոտները և հաղթահարման միջոցառումները ՀՀ-ում,, թեման: Նույն համալսարանի աշխատակից Հայկ Ղազարյանը անդրադարձավ ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման հարցերին, իսկ Արա Հովհաննիսյանը խոսեց պտղաբուծության և խաղողագործության մասին: Զորիկ Փամբուխչյանի զեկույցը վերաբերում էր անասնաբուծության զարգացմանը: Դասընթացն անցավ աշխույժ հարց ու պատասխանի մթնոլորտում: Դասընթացի մասնակիցները ներկայացրին նաև իրենց առաջարկությունները քննարկված հարցերի վերաբերյալ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:16:38