Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասմունքի փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված  բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին

Ասմունքի փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին 30.11.2015

  Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որն անց է կացվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին: Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացել էր հետևյալ կազմով` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, բանասիրական...

Կոնֆերանս՝ ,,Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում,, թեմայով

Կոնֆերանս՝ ,,Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում,, թեմայով 30.11.2015

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հերթական միջոցառումն էր կազմակերպել Տավուշի մարզում, այս անգամ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ և Տավուշի մարզպետարանի ու ԵՊՀ իջևանի մասնաճյուղի աջակցությամբ: Հանդիպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում էր, մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր 28.11.2015

Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը: Նախագահին ներկայացրել են «Թումո»-ի Դիլիջանի մասնաճյուղի ընդլայնման նախագիծը, ըստ որի` հաշվի առնելով «Սիմոնյան...

Ավարտվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլը

Ավարտվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլը 27.11.2015

   Շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանի փոխանցմամբ մարզում ավարտվել է շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որն անց է կացվել մարզի 4 տարածաշրջանային կենտրոններում` Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Բերդում: Իջևանում հաղթող է ճանաչվել թիվ 5 դպրոցի թիմը, Դիլիջանում` թիվ 2 դպրոցը, Նոյեմբերյանում լավագույնն է ճանաչվել նույնպես թիվ 2 դպրոցի թիմը, իսկ Բերդում` Վերին Ծաղկավանի դպրոցը: Իմաստուն խաղի գիտակների պայքարը կշարունակվի արդեն...

Հիշատակի օր Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում

Հիշատակի օր Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում 26.11.2015

  Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում կայացավ միջոցառում` նվիրված Իսկանդար Բարսեղի Էլլարյանի հիշատակին: Առիթը երկարամյա կուսակցական գործչի, լրագրողի, պատմաբանի ու հրապարակախոսի, հայրենասեր մարդու 100-ամյա հոբելյանն էր: Հավաքվել էին Իսկանդար Էլլարյանի հարազատները, նրան ճանաչողները, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները՝ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի ղեկավարությամբ, համագյուղացիները՝ գյուղապետ Կոմիտաս Էլլարյանի գլխավորությամբ: Օրն սկսվեց հիշատակի...

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների  ուսուցիչների ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման գործընթացը 25.11.2015

  Յուրաքանչյուր տարի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը, ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, ենթարկվում է ատեստավորման: Ատեստավորմանը մասնակցում են վերապատրաստման դասընթացներ անցած եւ համապատասխան վկայական ստացած մասնագետները: Տավուշի մարզում ուսուցիչների վերապատրաստումը հիմնականում իրականացվում է կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում: Ընթացիկ տարվա ամռանը մասնաճյուղում վերապատրաստվել է 317 ուսուցիչ: Այսօր` նոյեմբերի 25-ին,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 10:24:33