Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

02.02.2017

 Այսօր՝ փետրվարի 2-ին, Եվրոպական միության գործընկերների հետ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի և փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ մարզային հանդիպումների շարքը նախարարն սկսեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ տեղի ունեցավ ցուցատախտակի բացում: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնված բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, այլ պաշտոնատար անձինք: Ցուցատախտակի բացման արարողությունից հետո նախարարը շրջեց դատարանի շենքում, ծանոթացավ շենքային ու աշխատանքային պայմաններին: Նա ՀՀ կառավարության և իր անունից շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ համատեղ իրականացված ծրագրերը ծավալուն են և համակարգային: Դրանք հաջողված ծրագրեր են, ճիշտ թիրախավորված և նպատակային: <<Ուստիև, ականատեսն ենք դառնում թեկուզ դանդաղ, բայց կայուն որակական փոփոխությունների թե արդարադատության համակարգում և թե մեր քաղաքացիների կյանքում>>,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Եվրոպական Միության հետ կայուն համագործակցությունը ապագայում առավել սերտանալու և զարգանալու միտում ունի: Աշխատանքային այցի շրջանակներում Նախարար Արփինե Հովհաննիսյանը Իջևանում մասնակցեց նաև <<Արդշինբանկում>> բացված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի բացման արարողությանը: Գրասենյակի բացումը իր ելույթում կարևորեց ու ողջունեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միասնական գրասենյակում կմատուցվեն մի շարք ծառայություններ, այդ թվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ և այլն: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցը արդարադատության նախարարն ավարտեց Հաղարծին գյուղում, որտեղ մասնակցեց <<Հայփոստի>> գրասենյակում բացված պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի բացմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18