Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր

Կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր 08.12.2015

 <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր Տավուշի մարզում համայնքների դիմակայունության բարելավման ծրագրի վերաբերյալ: Հուշագիրը մշակվել է ծրագրի շրջանակներում համակողմանի համագործակցությունն ապահովելու նպատակով, և նրանում ներառվել են բոլոր համագործակցող կողմերը` ՀՀ Տավուշի մարզպետարանը, <<ՕքսԵՋեն>> հիմնադրամը, հաշմանդամություն...

Ներկայացվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  կատարած աշխատանքները Տավուշի մարզում

Ներկայացվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած աշխատանքները Տավուշի մարզում 03.12.2015

  Դեկտեմբերի 2-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոյի և Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի պաշտպանության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանի հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելության նպատակն էր ներկայացնել ինչպես 2015 թվականին միջազգային կազմակերպության կողմից Տավուշի մարզում իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Ներկայացվեց, որ աջակցության ծրագրերի շրջանակում Կարմիր խաչը...

Քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան

Քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան 03.12.2015

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության, սոցիալական ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձիք և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:...

Կատարված աշխատանքներն արժանացան հավանության

Կատարված աշխատանքներն արժանացան հավանության 02.12.2015

 Այսօր ,,Զբաղվածության պետական ծառայություն,, գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Քննարկվեցին ծրագրի շրջանակներում մարզի 14 համայնքում` Ազատամուտում, Ներքին Ծաղկավանում, Աչաջրում,...

Տեղադրվել են 10 հակակարկտային կայաններ

Տեղադրվել են 10 հակակարկտային կայաններ 01.12.2015

  2015 թվականի գյուղատնտեսական տարին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հողօգտագործողները կարևորում են հակակարկտային կայանների ձեռքբերմամբ: Գյուղացու բերքը կարկուտից պաշտպանելու նպատակով տարածաշրջանի 10 համայնքում տեղադրվել են հակակարկտային կայաններ: Հակակարկտային կայանների սփռման մակերեսը 1000 հեկտար է: Կայանները տեղադրվել են ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրով Տավուշի մարզին հատկացված գումարից: Կայանների տեղադրման համար ծախսվել է 28 միլիոն դրամ:...

Ասմունքի փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված  բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին

Ասմունքի փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին 30.11.2015

  Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որն անց է կացվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին: Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացել էր հետևյալ կազմով` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, բանասիրական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18