Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27.01.2017

 Սիրելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հոբելյանի առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զինծառայողներին և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորներին ու սպաներին, նրանց ընտանիքներին:
  Հայոց բանակի ստեղծումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից է: Բանակ, որի շնորհիվ այսօր անսասան են պահվում Հայաստանի Հանրապետության սահմաններն ու պաշտպանվում Արցախի անկախությունը: Հեշտ չի եղել բանակաշինության ճանապարհը: Այդ ճանապարհին հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ, բայց դրանց կողքին ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ: Ու հպարտությամբ կարող ենք բարձրաձայնել, որ այսօր ունենք կայացած, հզոր ու մարտունակ բանակ, որը կարող է դիմակայել ցանկացած ուժի ու ոտնձգության:  Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ քաջառողջություն, բարձր մարտունակություն, ուժ ու կորով եմ մաղթում հայ զինվորին, հարատև խաղաղություն մեր սահմաններին, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն ու ստեղծագործ աշխատանք:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05