Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը

06.02.2017

 Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել և ընթացքի մեջ է՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա: Օլիմպիադաներին հայտագրման գործընթացը տևել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտագրվել է ընդհանուր թվով շուրջ 2000 աշակերտ: Դեկտեմբերի 24-ից հայտագրվածների ցուցակները Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում ըստ դասարանների և առարկաների խմբավորվելուց հետ ուղարկվում են դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմկոմիտեին /olymp.am/, որի որոշմամբ էլ բարձր միավորներ վաստակած աշակերտները իրավունք կստանան մասնակցելու արդեն մարզային փուլին: Իսկ օլիմպիադաների արդյունքները կհրապարակվեն փետրվարի 13-ից սկսած: Մնացած առարկաներից մարզի տարածաշրջաններում անց է կացվում օլիմպիադաների տարածքային փուլը, որին փետրվարի վերջից կհաջորդի մարզային փուլը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57