Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 29.08.2018

  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր:  ...

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին 29.08.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևանի ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանին: Ակումբի նախագահը մարզպետի մոտ հանդիպման էր եկել ուրախալի լուրով. 2017-2018-ի Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունում ,,Նիկարմ-01,, թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ 2-րդ տեղից հետ մնալով ընդամենը մեկ միավորով: Թիմի անդամ Ռազմիկ Չոբանյանը ճանաչվել է առաջնության լավագույն կիսապաշտպան, Իսկ Ռուդոլֆ Խաչատրյանը՝ մինչև 16-Բ առաջնության լավագույն պաշտպան: Նույն...

Տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ

Տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ 29.08.2018

  Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսակ Մելքումյանի և ,,Իջևաննախ,, նախագծային կազմակերպության ղեկավար Միշա Համզյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում մարզի հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ: ՀՀ կառավարության կողմից մարզին կտրամադրվի շուրջ 515,5 մլն. դրամ 23 շինարարական աշխատանքներ իրականացնելու համար և 33,5 դրամ համայնքների...

Ավանդական խորհրդակցությունը՝ նոր ձևաչափով

Ավանդական խորհրդակցությունը՝ նոր ձևաչափով 28.08.2018

 Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ուսուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Խորհրդակցությունն ավանդական էր, սակայն ձևաչափը նորույթ էր մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցությունը, նախարարի առաջարկով, անցել է անմիջական քննարկման մեթոդով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրենց կողմից նախատեսվող ծրագրերն ու հանրակրթության զարգացման...

Մարզպետը ծանոթացել է Իջևանի ՍԱՏԳ-ի աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է Իջևանի ՍԱՏԳ-ի աշխատանքներին 28.08.2018

  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն օգոստոսի 27-ին այցելել է մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն /ՍԱՏԳ/: Մարզի ղեկավարը հանդիպել է գործակալության աշխատակիցների, ինչպես նաև գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Յոլչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքների արդյունավետ կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում քաղաքացիների հաշվառմանն ու նպաստների նշանակմանը վերաբերող:  

Դասընթացը վարել է Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը

Դասընթացը վարել է Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը 28.08.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում անց է կացվել դասընթաց, որին մասնակցել են հիմնականում ընտանեկան բժիշկներ, նաև բուժհիմնարկների տնօրեններ, տարեկան վիճակագրական հաշվետվություն լրացնող վիճակագիրներ: Դասընթացը վարել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ռեգիստրի ղեկավար Նարինե Գալստյանը: Ներկայացվել է ,,Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում գրանցված վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների մասին,,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06