Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը 11.04.2018

Ապրիլի 10-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մարզի և Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչների միջև: Ինչպես հայտնի է, այս երկու տարածաշրջանների համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, տարբեր ժամանակներում եղել են փոխայցելություններ, իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր: Համագործակցությունը հիմնականում կրթության, տուրիզմի, աղբահանության կազմակերպման ոլորտների շրջանակներում է: Հանդիպման հենց սկզբում...

Անցկացվեց դպրոցականների  շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը 11.04.2018

   Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Մասնակցում էին տարածաշրջանային փուլում ուժեղագույն ճանաչված Բերդավանի, Վերին Ծաղկավանի, Դիլիջանի թիվ 4 և Աչաջրի դպրոցների թիմերը՝ 3 տղա մեկ աղջիկ կազմով: Ծավալված համառ ու լարված պայքարից հաղթանակով դուրս եկան Աչաջրի միջնակարգ դպրոցի պատանի շախմատիստները՝ գրավելով 1-ին տեղը և իրավունք ստացան մասնակցելու առաջիկայում Գորիսում կայանալիք օլիմպիադայի հանրապետական փուլին: 2-րդ տեղում...

     Անցկացվեց սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը

Անցկացվեց սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը 10.04.2018

 Ապրիլի 9-10-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը: Ապրիլի 9-ին մրցապայքարը ծավալվել էր 1-3-րդ դասարանների աշակերտների միջև, և մարզային փուլին մասնակցելու էին եկել տարածաշրջանային փուլում հաղթած ութ թիմեր: Դրանք էին Իջևանի թիվ 1 և 3, Բերդի թիվ 3 և 4, Դիլիջանի թիվ 2 և 4, Բագրատաշենի և Բերդավանի դպրոցների թիմերը: Պայքարը թեժ էր ու անզիջում:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 09.04.2018

  2018թ. մարտ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5190 ընտանիքներ, որոնցից 1837-ը Իջևանի, 1219-ը Դիլիջանի, 1106-ը Բերդի և 1028-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 260 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-97, Դիլիջան-55, Բերդ - 62, Նոյեմբերյան - 46/ :   Մարտ ամսվա ընթացքում մարզի 373 ընտանիքներ...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը 09.04.2018

Ապրիլի 7-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը: Վարչական շենքի բացմանը մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունը նախկինում չի ունեցել առանձին վարչական շենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ, անհատույց...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 09.04.2018

Ապրիլի 14-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շրջաբերական է ուղարկել համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով նախապատրաստական աշխատանքի հիմնական ուղղությունները: Դրանք են. Համայնքում կազմել շաբաթօրյակի իրականացման գործողությունների ծրագիր: Ապահովել համայնքում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27