Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ օգոստոսի 4-ին այցելել է Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքներ: Երկրի վարչապետը նախ եղել է Չինարի գյուղում տեղակայված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում: Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Տավուշի մարզ 04.08.2014
Օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, երրորդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց հետ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի հրամանատարության և ողջ անձնակազմի...

Գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը 01.08.2014
Օգոստոսի 1-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բացման իր խոսքում Լևոն Սարգսյանը նշեց, որ համապետական այս միջոցառումը, որպես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ, առանձնակի կարևոր է մեր մարզի համար: Օրակարգի հարցերով զեկուցեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Առաջին հարցով զեկուցողը մանրամասն ներկայացրեց...

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով 31.07.2014
Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և <<Կանանց ռեսուրսների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում <<Բռնություն ընտանիքում և ընտանիքից դուրս>>, <<Սեռական բռնության իրավիճակի հաղթահարում>> թեմաներով: Հրավիրվել էին մարզի ՀԿ ղեկավար քաղաքացիական ակտիվիստներ, ավագանու անդամներ, կրթական, պետական...

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը 30.07.2014
Օրերս մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած դպրոցականների հանրապետական 23-րդ մարզական խաղերի մրցումներում, որ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին, բադմինթոն մարզձևում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիմը: Իջևանցի բաթմինթոնիստներին մարզում է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ երկու թիմ Երևան քաղաքից, մյուս երեք թիմերը...

Քննարկվեցին նոր ծրագրին վերաբերող հարցեր 30.07.2014
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Եվրասիա համագործակցության հիմնադրամի համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Գայանե Մկրտչյանը մարզպետին ներկայացրեց հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Ներկայացվեցին նաև հիմնադրամի աշխատանքները Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղղությունները մարզպետարանի հետ: Գայանե Մկրտչյանը մարզպետին տեղեկացրեց, որ առաջիկայում Արևելյան...