Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը տեսակցել է վթարից տուժածներին

20.12.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ տեսակցելու գիշերը Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 140-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածներին: Վթարի ժամանակ բախվել են 26-ամյա վարորդի BMV-ն և 39-ամյա վարորդի վիլիս մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդները և նրանց ուղևորները՝ ընդհանուր թվով 6 հոգի, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Նրանցից 1-ը 8-ամյա երեխա է, որը գանգուղեղային վնասվածքի կասկածով տեղափոխվել է Երևան: Մյուսներին ցուցաբերվել է համապատասխան պատշաճ բժշկական օգնություն: Երկուսը բավականին լուրջ վնասվածքներով են եղել, վիրահատվել են, հիմա գտնվում են կայուն ծանր վիճակում, սակայն դրական դինամիկայով: Նրանցից մեկը նույնպես տեղափոխվել է Երևան: Մյուսները կամ շարունակում են բուժ օգնություն ստանալ կամ արդեն այն ստանալով՝ դուրս են գրվել: Մարզպետ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է վթարի ենթարկվածների վիճակով: Առաջարկել է իր հնարավոր աջակցությունը նրանց:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47