Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.05.2018

  Ըստ Տավուշի մարզի բուժհաստատությունների տրամադրած տեղեկատվության՝ 2018 թվականի ապրիլ ամսին մարզում ծնվել է ընդհանուր թվով 82 երեխա՝ 48 տղա և 35 աղջիկ, ընդ որում 76 ծնունդը եղել է մարզից, իսկ 6-ը՝ այլ մարզերից: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 32, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 6, ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ում՝ 14, ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 21, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 8, ,,Արծվաբերդի ԱԿ,, ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: 23 փոքրիկ լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով:  

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.05.2018

  2018թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5197 ընտանիքներ, որոնցից 1848-ը Իջևանի, 1211-ը Դիլիջանի, 1104-ը Բերդի և 1034-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 281 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-59, Բերդ - 66, Նոյեմբերյան - 56/ :   Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 126...

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը 03.05.2018

   armlur.am լրատվական կայքը  այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, և մարզպետն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները:   

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 03.05.2018

 Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները:   Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ...

Հերթական բրիֆինգը

Հերթական բրիֆինգը 25.04.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Լևոն Սարգսյանը բրիֆինգի մասնակիցներին ներկայացրեց իրավիճակը նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության...

Հիշատակի  և ոգեկոչման  օր Տավուշի մարզկենտրոնում

Հիշատակի և ոգեկոչման օր Տավուշի մարզկենտրոնում 24.04.2018

Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզկենտրոն Իջևանում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Մարդկանց հոսքը վաղ առավոտից ձգվում էր դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որն արդեն պատված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, անհատ անձինք երթով մոտենում էին հուշահամալիրի հրապարակ և հարգանքի տուրք մատուցում: Ծաղկեպսակ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18