Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.02.2018

  Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամը հայտարարում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթ   Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի...

Տեղի ունեցավ  ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը 06.02.2018

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մասնակցում էին մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հանրապետական ԶԼՄ-ների մարզային թղթակիցներ: Ասուլիսի հիմնական թեման 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն էին: Հարցերը բազմաթիվ էին և ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, կրթություն, զբոսաշրջություն, տնտեսություն, աշխատատեղերի ստեղծում և այլն: Ի պատասխան այն հարցի, թե որոնք է համարում նախորդ տարվա...

Հունվարին Տավուշի մարզում ծնվել է 105 երեխա

Հունվարին Տավուշի մարզում ծնվել է 105 երեխա 02.02.2018

  Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվությամբ 2018 թվականի հունվարին մարզում ծնվել է ընդհանուր թվով 105 երեխա՝ 64 տղա և 41 աղջիկ: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 54, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 14, ,,Իռ-Վինգ,, ՍՊԸ-ում՝ 12, ,,Նոյեմբերյանի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 19, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 5, ,,Արծվաբերդի ԱԿ,, ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: 24 ծնունդ եղել է կեսարյան հատումով: 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ 02.02.2018

Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը, որտեղ մարզպետը կներկայացնի 2017թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից /հեռախոս` 0263-4-45-61/:

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը 31.01.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել մարզ այցելելու, ինչպես նաև ԵՄ գործընկերության շրջանակներում մարզում իրականացվող ծրագրերի համար: Վասիլիս Մարագոսը նույնպես գոհունակություն է հայտնել իրականացվող ծրագրերի ընթացքի...

Քննարկվել են  սուբվենցիաներ ստանալու առանձնահատկությունները

Քննարկվել են սուբվենցիաներ ստանալու առանձնահատկությունները 31.01.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը: Մասնակցել են մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների, բանկային ու վարկային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26