Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները 01.03.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ,,Ընտանիք և համայնք,, և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, ՀԿ-ների նախագահ Քնարիկ Գառանֆիլյանը ներկայացրել է...

                                 Աշխատանքային խորհրդակցությունում

Աշխատանքային խորհրդակցությունում 27.02.2018

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները, մարզի տնտեսության առանձին ոլորտները համակարգող մասնագետները: Քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 24-ին Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականներն ու առաջարկները: Մարզպետ Հովիկ Աբովյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել և...

Քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանն առնչվող հարցեր

Քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանն առնչվող հարցեր 27.02.2018

   Այսօր Տավուշի մարզպետարանի սպորտի ոլորտի պատասխանատու՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը մարզպետարանի ուսումնական կենտրոնում խորհդակցություն անցկացրեց Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանն ամփոփվեցին 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, քննարկվեցին ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև...

Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից

Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման 2017 թ. ցուցանիշներից 26.02.2018

   Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն:...

Բարեգործական ակցիայով այսօր Իջևանի բժշկական կենտրոնում էին ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները

Բարեգործական ակցիայով այսօր Իջևանի բժշկական կենտրոնում էին ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները 23.02.2018

 ,,Էրեբունի,, բժշկական կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ այսօր բարեգործական ակցիայով Տավուշի մարզում էին կենտրոնի մի խումբ առաջատար մասնագետներ՝ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը, էնդոկրինոլոգ Արմինե Սանամյանը, առիթմալոգիայի ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, պրոկտոլոգիայի ծառայության ղեկավար Կարեն Շահնազարյանը: Առավոտից ճանաչված բժիշկները Իջևանի բժշկական կենտրոնում անվճար բժշկական ծառայություն մատուցեցին ավելի քան երեք տասնյակ հիվանդների: Բարձրակարգ...

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 21.02.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Լևոն Սարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին, ապա ներկայացրեց իրավիճակը նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածի համար:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26