Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նորընտիր համայնքապետերի հետ

20.12.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը: Մասնակցել են մարզում վերջին շրջանում ընտրված, իրենց պաշտոնը նոր ստանձնած Բերքաբերի, Սարիգյուղի և Լուսահովիտի համայնքապետեր Արգամ Արզումանյանը, Սեյրան Սարիբեկյանը և Գրիգոր Սարհատյանն ու Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ղեկավարներին մտահոգող մի շարք հարցեր՝ կապված նախորդ տարվա բյուջեի կատարողականների, սեփական եկամուտների կատարման ընթացքի, հաջորդ տարվա բյուջեի հաստատման և համայնքի ղեկավարի լիզորությունների սահմաններում մի շարք աշխատանքների հետ : Համայնքների ղեկավարներին մեթոդական ցուցումներ է տվել և խորհրդատվությամբ հանդես է եկել մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Հայկ Փաշինյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09