Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի  մարզային փուլը

Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը 13.03.2018

  Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղակայված N զորամասում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին Իջևանի, Բերդի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանային փուլում հաղթած Իջևանի ավագ, Արծվաբերդի, Բագրատաշենի և Թեղուտի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 9-12-րդ դասարանների 10 աշակերտ՝ 7 տղա և 3 աղջիկ կազմով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի...

Հանդիպում գրոսմայստերի հետ

Հանդիպում գրոսմայստերի հետ 13.03.2018

 Մարտի 13-ը որպես հիշարժան օր կմնա Տավուշի մարզի պատանի շախմատիստների հիշողության մեջ: Այսօր մարզի հանրակրթական դպրոցների ուժեղագույն շախմատիստները թիվ 5 հիմնական դպրոցում հնարավորություն ունեցան հանդիպելու մեր հայրենակից, շախմատի միջազգային կարգի վարպետ, գրոսմայստեր Նիկիտա Մատինյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր ՀՀ շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ էմիլ Մատինյանը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ: Նիկիտա Մատինյանը ծննդով Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից է: Նրա ընտանիքը...

 ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2018

    Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր   Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոնի առթիվ մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, անսահման սեր ու երջանկություն:   Առանձնահատուկ նկարագիր ունի հայ կինը: Բոլոր ժամանակներում էլ նա եղել ու մնում է որպես ընտանեկան ջերմության ու ամրության, հոգևոր, մշակութային ու ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը ընտանիքում: Այսօր արդեն մեծ է հայ կնոջ դերը նաև...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.03.2018

   Հարգելի տավուշցիներ   Այն անձինք, ովքեր դեռևս ունեն փախստականի կարգավիճակ /ճամփորդական փաստաթուղթ/ կամ տեղահանվել են Սիրիայից և Լեռնային Ղարաբաղից, հաշվառման նպատակով խնդրվում է ներկայանալ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն կամ զանգահարել 093-06-63-37 հեռախոսահամարով:  

Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ

Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ 06.03.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը մարզի անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ անհայտ կորածների ընտանիքներին մշտապես աջակցելու և նրանց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների...

«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսի բացումը Դիլիջանում

«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսի բացումը Դիլիջանում 06.03.2018

«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» ցուցահանդեսի կազմակերպումը հանրապետության մարզերում միտված է Հայ-լեհական բարեկամական կապերի զարգացմանը, որն իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Մարտի 5-ին ցուցահանդեսի հերթական հանգրվանը Դիլիջանն էր: Այն բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27