Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կյանքից հեռացել է վաստակավոր ուսուցիչը

19.12.2018

Կյանքից հեռացել է վաստակավոր ուսուցիչ, սահմանամերձ Չինարիի միջնակարգ դպրոցի երկարամյա մանկավարժ Սասունիկ Լևոնի Սարգսյանը:
Նրան ճանաչողները գիտեն. ուսուցիչ էր ոչ միայն մասնագիտությամբ, այլ՝ կոչումով: Այնքան սիրված է եղել, որ արդեն տատիկ ու պապիկ դարձած նրա աշակերտները չէին մոռանում իրենց ուսուցչի որևէ տոնը, որևէ ծննդյան օրը, ցանկացած առիթի այցելում էին նրան, ով մայրական քնքշանքով էր վերաբերվում բոլորին:
Սասունիկ Սարգսյանը ծնվել է 1929 թվականի Տավուշի մարզի Չինչին գյուղում, 1948 թվականից մինչև 2005 թվականը աշխատել է Չինարիի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1978 թվականին ստացել է վաստակավոր ուսուցչի կոչում: Մանկավարժության հետ միասին միշտ գյուղի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է եղել, խաղացել է մշակույթի տան թատերական խմբում:
Սիրված մայր ու տատիկ, սիրված ուսուցիչ. այսպիսին էր նա, իսկ այսպիսի մարդիկ շատ երկար են ապրում իրեն ճանաչողների հիշողություններում:
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Տավուշի մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, Սասունիկ Սարգսյանի մահվան առթիվ ցավակցում են նրա ընտանիքին ու հարազատներին: Խոնարհում և հարգանք վաստակաշատ մանկավարժին և իսկական հայուհուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16