Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում 09.07.2015

Այսօր՝ հուլիսի 9-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 33 քաղաքացի, որոնցից 13-ը Իջևան քաղաքից էին, մնացած 20-ը՝ տարածաշրջանի Թեղուտ, Ազատամուտ, Հովք, Աչաջուր, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Վազաշեն և Գետահովիտ գյուղական համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմած 20 քաղաքացիների դիմումներին հենց տեղում տրվեց դրական պատասխան: Հինգ...

Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը

Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը 08.07.2015

Հուլիսի 8-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար 20-օրյա հանգստի մեկնեց՝ ՀՀ կառավարության <<Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում>> ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը: Երեխաներին ճամբար ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ծնողներ ու հարազատներ: Այս անգամ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ 07.07.2015

Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղեր ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝ ա) ընդունվել են ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և...

 Մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային շրջայցը Իջևանի բժշկական կենտրոնում

Մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային շրջայցը Իջևանի բժշկական կենտրոնում 07.07.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային շրջայց ունեցավ Իջևանի բժշկական կենտրոնում: Առողջապահական հաստատության հենց ընդունարանում մարզպետն առաջինը հանդիպեց ու զրուցեց իրենց ուսումնական պրակտիկան այստեղ անցկացնող ուսանողների հետ, ովքեր ուսանում են Հերացու անվան բժշկական համալսարանում, հետաքրքրվեց նրանց ծրագրերով: Այնուհետև կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի, բաժանմունքների վարիչների և ավագ բուժքրոջ ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ պայմաններին,...

  Վերապատրաստման  դասընթացներ շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար

Վերապատրաստման դասընթացներ շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար 07.07.2015

Հուլիսի 6-8-ը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց են կացվում վերապատրաստման դասընթացներ կրտսեր դպրոցում՝ 2-րդից 4-րդ դասարաններում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացի առաջին օրվա օրակարգում նախատեսված էր քննարկում, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ ուսուցանող բոլոր ուսուցիչները: Երկրորդ օրն անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին այն ուսուցիչները, ովքեր քննություն են հանձնելու և կստանան հավաստագրեր: Երրորդ օրը նախատեսված են քննություններ,...

                 Տավուշի մարզում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը

Տավուշի մարզում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը 06.07.2015

Այսօր՝ հուլիսի 6-ին, Տավուշի մարզում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը: Մարզի երեք՝ Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի զինկոմիսարիատներից Հայկական բանակում ծառայելու մեկնեցին նորակոչիկների առաջին խմբերը: Իսկ Դիլիջանում զորակոչը կմեկնարկի հուլիսի 12-ին: Ինչպես միշտ, այս անգամ էլ Իջևանի զինկոմիսարիատից տղաներին բանակ ճանապարհեցին հանդիսավոր արարողությամբ՝ հոգևոր հովվի օրհնանքով, երգ-երաժշտությամբ ու բարեմաղթանքներով: Այստեղ էին Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը, մարզպետարանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-24 16:56:46