Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրում ընդգրգվել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ

Ծրագրում ընդգրգվել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ 12.04.2018

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Ներքին Կարմիրաղբյուր գյուղում իրականցվում է «Օգնություն անտեսված և անապահով երեխաներին» ծրագիրը, որի շահառու երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են: Բերդում ծրագրի շահառու 50 երեխաներ իրենց ազատ ժամանակն անց են կացնում քաղաքի նախկին գրադարանում, որտեղ ավագները դասապարապմունքով...

Կայացել է գյուղատնտեսական մարզային ֆորումը

Կայացել է գյուղատնտեսական մարզային ֆորումը 11.04.2018

Ապրիլի 10–ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ Վորլդ Վիժիոն կազմակերպության անմիջական աջակցությամբ Իջևանում տեղի է ունեցել գյուղատնտեսական ֆորում: Մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, գյուղատնտեսական մարզային հիմնադրամի, գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորող դոնոր կազմակերպությունների, համայնքների, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների, հասարակական կազմակերպությունների, բանկային համակարգի ներկայացուցիչներ: Վորլդ Վիժիոն կազմակերպության Տավուշի զարգացման...

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը 11.04.2018

Ապրիլի 10-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մարզի և Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչների միջև: Ինչպես հայտնի է, այս երկու տարածաշրջանների համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, տարբեր ժամանակներում եղել են փոխայցելություններ, իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր: Համագործակցությունը հիմնականում կրթության, տուրիզմի, աղբահանության կազմակերպման ոլորտների շրջանակներում է: Հանդիպման հենց սկզբում...

Անցկացվեց դպրոցականների  շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը

Անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը 11.04.2018

   Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Մասնակցում էին տարածաշրջանային փուլում ուժեղագույն ճանաչված Բերդավանի, Վերին Ծաղկավանի, Դիլիջանի թիվ 4 և Աչաջրի դպրոցների թիմերը՝ 3 տղա մեկ աղջիկ կազմով: Ծավալված համառ ու լարված պայքարից հաղթանակով դուրս եկան Աչաջրի միջնակարգ դպրոցի պատանի շախմատիստները՝ գրավելով 1-ին տեղը և իրավունք ստացան մասնակցելու առաջիկայում Գորիսում կայանալիք օլիմպիադայի հանրապետական փուլին: 2-րդ տեղում...

     Անցկացվեց սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը

Անցկացվեց սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը 10.04.2018

 Ապրիլի 9-10-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման մարզային փուլը: Ապրիլի 9-ին մրցապայքարը ծավալվել էր 1-3-րդ դասարանների աշակերտների միջև, և մարզային փուլին մասնակցելու էին եկել տարածաշրջանային փուլում հաղթած ութ թիմեր: Դրանք էին Իջևանի թիվ 1 և 3, Բերդի թիվ 3 և 4, Դիլիջանի թիվ 2 և 4, Բագրատաշենի և Բերդավանի դպրոցների թիմերը: Պայքարը թեժ էր ու անզիջում:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 09.04.2018

  2018թ. մարտ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5190 ընտանիքներ, որոնցից 1837-ը Իջևանի, 1219-ը Դիլիջանի, 1106-ը Բերդի և 1028-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 260 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-97, Դիլիջան-55, Բերդ - 62, Նոյեմբերյան - 46/ :   Մարտ ամսվա ընթացքում մարզի 373 ընտանիքներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03