Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահագործվել են վերականգնված ճանապարհները

19.12.2018


Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի աջակցությամբ ,,Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման,, ծրագրի շրջանակներում իրականացված` Հ36-Մովսես-Չորթան 5,6կմ երկարությամբ /Նորաշեն-Չորաթան/ և Հ64-Բերդ-Այգեձոր-Չինարի 4,5կմ երկարությամբ /Նորաշեն-Արծվաբերդ/ ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների ավարտված շինարարական օբյեկտները շահագործման ընդունելու գործընթացը: Աշխատանքային այցով ժամանել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ներկա են եղել նաև ծրագրերի իրականացման գրասենյակի, նախարարության, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության, ճանապարհաշինարարական կազմակերպությունների, մարզպետարանի և մարզային քաղաքաշինական տեսչական, Բերդ համայնքի, Չորաթան, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի վարչական ներկայացուցիչները և տեղի բնակչությունը:
Մանրամասն ուսումնասիրելով ճանապարհահատվածները, աշխատանքային խումբը՝ նախարարի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել աշխատանքների կատարման որակից:
Ճանապարհների շահագործման առիթով, Չորաթանի դպրոցի բակում տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ երախտիքի, շնորհակալության բազմաթիվ խոսքեր են հնչել: Հատկապես նշվել է կապալառու կազմակերպության՝ <Տավուշի ՃՇՇ> ՓԲԸ-ի և նրա տնօրեն Գագիկ Ադամյանի ջանադիր աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27