Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Բերդ համայնք

20.12.2018


Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդ համայնքում: Նախ Բերդի համայնքապետարանում նա կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին ըստ նախապես ներկայացրած դիմումների մասնակցել են 15 քաղաքացի: Քաղաքացիների դիմումներն ընդունվել են, տրվել են համապատասխան հանձնարարականներ մարզպետարանի ստորաբաժանումներին՝ բնակիչների բարձրացրած հարցերն ուսումնասիրելու և սահմանված ժակետում նրանց պատասխանելու վերաբերյալ:
Այնուհետև մարզպետը ծանոթացել է Բերդ քաղաքում Միջին աղբյուրի վերականգնման, տարածքի բարեկարգման և հարակից թաղամասի աստիճանասանդղակի կառուցման շինարարության ընթացքին: Սա կատարվում է պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը 23 մլն դրամ է, որից 60 տոկոսը վճարելու է Բերդի համայնքապետարանը, իսկ 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Շինարարությունն ավարտվելու է 2019 թվականի հունվարի վերջին:
Այցի ավարտին, մարզպետ Վահե Ղալումյանը եղել է <<Արծվաբերդի անտառտնտեսության>> մասնաճյուղում, որտեղ տնօրեն Վարդգես Աթոյանի և Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի հետ քննարկել են անտառների պահպանման, կառավարման հիմնախնդիրները, թափուկից, խնամքի սանիտարական հատումներից բնակիչներին վառելափայտի տրամադրման հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16