Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ 07.03.2013

Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Գարնանաբույր տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, անսահման սեր, հաջողություններ աշխատանքում ու կյանքում: Գարնան առաջին այս գեղեցիկ տոնը ևս մի հաճելի առիթ է մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերակատարությունը ընտանիքում ու հասարակական կյանքում: Թեպետ փոխվել են ժամանակները, և այսօր կինը տղամարդու կողքին կարող է զբաղեցնել պաշտոն ու դիրք, զբաղվել...

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ  ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԷՐ 04.03.2013

Կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացում այսօր առանձնակի տեղ է հատկացվում դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնավորապես նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդմանը դպրոցներում: Տավուշի մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, եղած խնդիրները, դրանց լուծման և աշխատանքների բարելավման հետ կապված հարցերը քննարկվեցին մարտի 2-ին մարզպետարանում հրավիրված խորհրդակցությունում, որին մասնակցում էին դպրոցների տնօրեններ,...

              ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ

ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 27.02.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում ամփոփվել են <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող է ճանաչվել 33 ուսանող: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցույթը կազմակերպվել է երկու փուլով` ներբուհական և միջբուհական /հանրապետական/: Այն անցկացվել է չորս ոլորտով՝ գիտահետազոտական աշխատանք /հումանիտար/, ստեղծագործական աշխատանք /մշակույթ, արվեստ/, ուսանողական ինքնակառավարում ևսպորտ:...

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԵՐՈՍ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 26.02.2013

Փետրվարի 16-ին Արցախյան ազատամարտի հերոս, Հայաստանի Հանրապետության <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Ռեմ Մարդանյանը կդառնար 58 տարեկան: Մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ զոհված իրենց հայրենակցի` կորպուսի հրամանատարի մարտական գծով տեղակալ Ռեմ Մարդանյանի հիշատակին արդեն 4-րդ տարին է շախմատի հուշամրցաշար են կազմակեպում Գանձաքար գյուղում: Ավանդական դարձած մրցաշարին այս տարի...

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԸ 22.02.2013

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնին հաջողությամբ են մասնակցել Տավուշի մարզային փուլում հաղթած դպրոցականները`Հրածին Աղաբաբյանը Այրումի միջնակարգ դպրոցից, Անի Խառատյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից, Հայարփի Մխիթարյանն ու Լիլիթ Ալթունյանը Իջևանի ավագ դպրոցից, Արեն Ադամյանը Բերդի թիվ 3 հիմնական դպրոցից և Նոյեմբերյանի ավագ դպրոցի սան Հարություն Բեջանյանը: Վերջինս ռուսական հայրենասիրական...

  <<Օրորոցը>> շարունակում է աջակցությունը

<<Օրորոցը>> շարունակում է աջակցությունը 22.02.2013

2002 թվականին <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկած <<Օրորոց>> բարեգործական ծրագիրը փետրվարի 22-ին հերթական օգնությամբ Տավուշի մարզում էր: Այս անգամ նվերների փաթեթներ էին նախատեսված անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու ընտանիքներում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծնված, ինչպես նաև սեպտեմբեր ամսին ծնված, սակայն ծրագրի երրորդ եռամսյակի ցուցակներում չընդգրկված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 15:54:23